Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 29 ապրիլի 2014

Սպասումների հույսով

 «Երբ է լավ լինելու»,- հարցնում է «Առավոտի» առաջնորդողի հեղինակը, հենվելով Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո մարդկանց մոտ նկատած թեթև հույսին` «Հը, հմի լա՞վ ա լինելու»: «Հովիկ Աբրահամյանի գործելաոճը տարբեր է, բայց դեռ հուսադրող չէ»,- կարծում է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, նշելով, որ նոր վարչապետը տարբերվում է նախորդի «միավանկ, անբովանդակ, վիրավորական ոճից, առհասարակ այն առոգանությունից ու գործելաոճից, որով Տիգրան Սարգսյանը շփվում էր հանրության, պատգամավորների հետ»: «Առավոտի» մեկ այլ հրապարակում անդրադառնում է պետական պարտքի կառավարմանը, մտահոգություն հայտնելով, որ կառավարությունը շատ դեպքերում միջոցներ է ներգրավել, առանց դրա համար ծրագիր ունենալու. «Կառավարությունը միլիարդներ ունենալով` պետական պարտք է, որ կուտակում է»: Նույն թերթի մեկ այլ հյուրի` ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի կարծիքով էլ «Օլիգարխներն այլևս խնդիր չունեն, նրանք էլ ավելի ամրապնդվեցին»:
Հայրենի բնապահպանների կարծիքով մեծ խնդիրներ ունի, սակայն, Սևանա լիճը, որը կառավարությունը փորձում է հասցնել կատաստրոֆայի. «Ում ստորագրությամբ են սպառվել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերը»` «Առավոտ», «Ինչու՞ Սևանից և` հենց 5 տարի»` «Իրավունք», «Պահպանում են Սևանա լի՞ճը, թե՞ սեփական բիզնեսը»` «Հրապարակ»:
«Հայոց աշխարհը» «կառավարության նոր կազմի ձևավորմանը զուգընթաց» խորհրդարանում տեղի ունեցող «վերադասավորումների ու տեղաշարժերի» անդրադարձը խորագրել է «ՀՀԿ-ն ստիպված կլինի խորհրդարանում ավելի կենտրոնացված գործել»: Թեման արծարծել է նաև «168 ժամը»:
«Ժողովուրդը» արձագանքել է Հասմիկ Պողոսյանի` Մշակույթի նախարարի պաշտոնում վերանշանակմանը: Կառավարության նոր կազմի վերաբերյալ հրապարակումներով հանդես են եկել նաև «ՀԺ»-ն, «ՀՀ»-ն, «Հայոց աշխարհը», որը մի այլ հրապարակման մեջ էլ ներկայացրել է կատարվող փոփոխություններից ՀՅԴ խորհրդարանական Արմեն Ռուստամյանի սպասելիքները («Պետք է տեսնել` փոխվու՞մ է քաղաքականությունը»), և «168 ժամը», որի հետ զրույցում ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը ներկայացրել է «ֆինանսների նախարարության ենթակայության տակ… ՊԵԿ-ի անցնելու վերաբերյալ» շրջանառվող լուրերի իր դիտարկումը` «Ինչքան շատ միացնեն իրար, այնքան ճիշտ կլինի»:
«Ժամանակին» հետաքրքրել է կուտակային կենսաթոշակի թեման: Նշելով, որ այդ ուղղությամբ կառավարության նոր նախաձեռնությունը երեկ ԱԺ-ում չի քննարկվել, թերթը գրել է, թե «Իշխանությունը դեռ բավարարվելու է միայն կուտակայինի 76-րդ հոդվածի կասեցմամբ»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ