Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 30 ապրիլի 2014

Նոր կառավարության ծրագրի սպասումով

Ըստ «Հրապարակի» փոխանցած «տեղեկության» կառավարության ծրագիրը «գրեթե չի տարբերվելու Տիգրան Սարգսյանի ծրագրից», իսկ կուտակայինի մասին նոր կառավարության «որդեգրումները» «իմիտացիոն, ժամանակ շահելուն են միտված»: Թերթը արձագանքել է նաև ԱԺ նախագահի ընտրությանը, ներկայացրել խորհրդարանական խմբակցությունների հարաբերությունների և նոր կառավարությունից սպասելիքների մասին ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանի դիտարկումները:
«Առավոտին» «անկեղծացած» տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հայտարարել է թե` «Դուրս չի գալիս նոր կառավարությունն իր կազմով, իր կառուցվածքով… հեքիաթներ չեն կատարվում», նաև հավելել, թե «մշակույթի ոլորտը շատ հուզված է», և ինքը «Էական բարեփոխումների հույս չունի»:
«Ժամանակը» այս տարվա հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակի անդրադարձում գրել է, թե «Հայաստանի տնտեսությունը դեպի վատթարացում է գնում», «Բյուջեի իրական եկամուտները նվազում են` ՓՄՁ-ների վիճակի վատթարացման պատճառով», նաև հավելել, թե ի դեմս խորհրդարանում Սևանա լճի օգտագործման և էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ օրինագծի ընդունման… «Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ աջակցությամբ «փրկեց» եղբոր, խնամու և Սամվել Ալեքսանյանի ձկնաբուծարանները»:
«Իրավունք հետաքննությունը» թեմային արձագանքել է «Սևանից միայն մեկ տարի հավելյալ ջուր կվերցնեն» հրապարակմամբ:
«Հայկական ժամանակը» անցյալ շաբաթ կառավարությանը ներկայացված «Այլընտրանքային ստուգումների մասին» օրենքի նախագիծը որակել է «տխրահռչակ» և հավելել, թե այն «օրենք դառնալու պարագայում… ենթադրվում է, որ տնտեսվարողները կարող են դիմել ՊԵԿ-ին իրենց մոտ ստուգում անցկացնելու խնդրանքով» և դրա արդյունքում «հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն չեն կրի»: Թերթը մի այլ հրապարակման մեջ նաև փոխանցել է «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժման անդամների մտահոգությունը «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության նախաձեռնության վերաբերյալ, ըստ որի «սա այն փոփոխությունը չէ, ինչ Հովիկ Աբրահամյանը խոստացել է անել», և եղած առաջարկները «շատ մասամբ են կատարվում»:
«Հայոց աշխարհի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը բնական է համարել, որ Ազգային ժողովի և կառավարության միջև «չեն կարող տարաձայնություններ լինել, քանի որ քաղաքական միևնույն թիմն են ներկայացնում»: Թերթը նաև անդրադարձել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխության հիմնախնդրին` «Շքեղության հարկ. հանե՞լ, թե չհանել. այս է խնդիրը»` նշելով, որ օրենքը չի ծառայել իր նպատակին և ավելին` «բյուջե մուտքագրվող գումարների չափը մի բան էլ պակասել է»:
«ՉԻ»-ն նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀԱԿ խմբակցության ղեկավարին հղված նամակի մասին, որով առաջարկվում է կենսաթոշակային բարեփոխումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբում ներգրավել խմբակցության ներկայացուցիչ, նաև փոխանցել Լևոն Զուրաբյանի պատասխանը, որում նշվել է, թե «ՀԱԿ խմբակցությունը չի պատրաստվում քաղաքական պատասխանատվություն կիսել այս իշխանությունների որևէ որոշման կամ դրա նախապատրաստման համար»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ