Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 1 մայիսի 2014

Ըստ տպագիր մամուլի «աղբյուրների»

«168 ժամի» աղբյուրները փոխանցում են, որ կառավարությունը մտադիր է մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել, որի ընթացքում «կներկայացնի իր գործունեության ծրագիրը»: Այս թերթը հարցազրույց է արել քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ, որի կարծիքով մեզանում «քրեաօլիգարխիկ գործընթացները զարգանում են իրենց տրամաբանությամբ»` «Չկա քառյակ, կա Գագիկ Ծառուկյան», անդրադարձել Արմեն Աշոտյանի երեկվա ասուլիսին: «Պարտադիր կուտակայինը կդառնա կամավոր-պարտադիր»,- կանխատեսում է թերթը` մեկ այլ հոդվածում քննության առնելով երկրի տարածքների անհամաչափ զարգացման հիմնախնդիրը:
«Հրապարակի» դիտարկմամբ «20 օր նոր կառավարության նշանակմանը շնչակտուր սպասող հայ հասարակության սպասելիքները չարդարացան»: Ավելին, ըստ թերթի այդ ընթացքում «մարեց քաղաքական դաշտում տեղի ունեցող կոնսոլիդացման պրոցեսը»: Թերթը հարկ է համարում առանձին հոդվածով անդրադառնալ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի «նորամուտին» Ազգային ժողով, ինչպես նաև փոխանցել ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի գրեթե ասույթ դարձած խոսքը` «Ովքեր փոխանցել են, լավ են արել, ովքեր չեն փոխանցել` էլի լավ են արել»:
«ՀԺ-ն» իր առաջին իսկ էջից սկսում է «կադրային» հարցի քննարկումը և կենտրոնանում «վերջին հինգ տարում արտագաղթի ստացած սահմռկեցուցիչ ծավալների» վրա:
«Չորրորդ իշխանության» համար երեկ Հայաստանում երկու իրադարձություն է տեղի ունեցել, մեկը` լավ. Արմեն Մովսիսյանն ազատվել է էներգետիկայի նախարարի պաշտոնից, մյուսը` վատ. նրա փոխարեն նախարար է նշանակվել Երվանդ Զախարյանը: Թերթում առանձին քննարկման նյութ է դարձել կառավարության երեկվա նիստում հաստատված 2014-2015 ուստարվա պետպատվերի տեղերի բաշխումը: Նյութի վերնագիրը ռուսերեն է և շատ երկար` «Սովորիր, սովորիր և վերստին սովորիր` եթե… փող ունես»:
Կադրային հարցերին անդրադարձել են նաև «Առավոտը» («Շատ պաշտոնյաներ ապրում են շահերի բախման տիրույթում»), «Ժողովուրդը» («ՀՀԿ-ն ճգնաժամի մեջ»), «Ժամանակը» («Հովիկ Աբրահամյանը կատարել է տված խոստումը», «Այս կառավարությունը ժամանակավոր է. իշխանական բուրգն ունենալու է նոր տրիումվիրատ»):
Տպագիր մամուլն աչքաթող չի արել տնտեսական հարցերը: «ՀԱ»-ի դիտարկմամբ «Գնաճային դրսևորումներն արագացել են», «Գոլոս Արմենիին» փոխանցել է հանրության սպասումը կառավարության նոր ծրագրից, «Դելովոյ էքսպրեսը» կարծիք է հայտնել, որ «գյուղատնտեսությունն հայտնվել է անմխիթար վիճակում», և հռետորական հարց տվել` «Ո՞վ կկարողանա այն բարձրացնել», «ՀՀ»-ն իր հերթին արձանագրել է, որ «Ջերմատնային տնտեսությունները հեռանկարային ոլորտ են»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ