Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 8 մայիսի 2014

Հարկային բարեփոխումների ճանապարհին

«ՀՀ»-ն կենսաթոշակային բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսակետից կարևորել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից` «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչ Բերնար Դը Ուխտի պատվիրակությունը, ներկայացրել է մանրամասներ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի երեկվա մամուլի ասուլիսից («Պետությունը հողագործին մենակ չի թողնում»), անդրադարձել ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացված «Հարկային ընկալումներ» խորագրով հետազոտությանը, որին արձագանքել են նաև ankakh.com-ը, Araratnews.com-ը, որը ի մասնավորի փոխանցել է, թե «Հայաստանի գործազուրկների 15տոկոսը կառավարության վերջին տարիների միջոցառումների ազդեցությունը բիզնես գործունեության և միջավայրի վրա շատ բացասական է գնահատել»: «168ժամը» կենսաթոշակի թեման արծարծել է «Փողի խնդիրը կամ Ուխտը չոքել է կառավարության դռանը» հոդվածում, որին «միացել» են «Հայոց աշխարհը», ըստ որի «Իրավիճակը «պարտադիրի» շուրջ մնում է անորոշ», «Hayeli.am-ը, և «168.am»-ը, որոնք հրապարակել են «կուտակայինի» վերաբերյալ «Քառյակի» 6 առաջարկները:
«Հայոց աշխարհը» ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված հետազոտության արդյունքների և ոլորտի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի դիտարկումները, մի այլ հրապարակման մեջ էլ մտահոգություն հայտնել, որ «տևական ժամանակ արագորեն զարգացող հայ-ուկրաինական առևտրային հարաբերությունները… բախվել են լուրջ խնդիրների», և «առևտուրը արագորեն նվազում է»: «Ժամանակը» փորձել է պարզաբանել, թե «Ինչու «Հրաշալի քառյակը» դեմ չի քվեարկի Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին», վկայակոչելով «հնարավորություն տալու» մասին ԲՀԿ-ական խորհրդարանական Վարդան Օսկանյանի հայտարարությունը, միաժամանակ գրելով, թե «իրականում դա անհնար է», քանի որ «ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ամբողջական իշխանափոխության են ուզում հասնել»: «Հրապարակը» հավելել է, թե «քառյակը» սպասում էր նշանակումներին, հիմա` ծրագրին», Maxinfo.am-ը և Replik.am-ը փորձել են «վերծանել» վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական հաջողությունների հիմքը և «պարզաբանել» նորանշանակ նախարարների` նորից իշխանության գալու դրդապատճառները:
Այլընտրանքային հարկային ստուգումների ներդրման վերաբերյալ հոդվածում «Ժամանակը» գրել է, որ դա «կառավարությունը կապում է խոշոր հարկատուների ֆինանսական աուդիտի պարտադրանքը վերացնելու հետ»` այդ ամենը հիմնավորելով «բիզնեսի բեռը թեթևացնելու անհրաժեշտությամբ»:
“Azatutyun.am” -ը փոխանցել է ԱՄՆ-ի մասնագետների կանխատեսումը, ըստ որի 2014թ. տնտեսական աճի տեմպերը Հայաստանում կկազմեն 4,3 տոկոս, իսկ մինչև 2015թ. ավարտը չեն գերազանցի 4,5 տոկոսը:
“Slaq.am”-ը, «Գալա TV.am-ը» և «Հայնյուզը» կարևորել են ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության կառուցվածք ներառելու թեման, “lragir.am”-ը հավելել է, թե ՀԲ և ԱՄՆ-ն «խիստ բացասաբար են արտահայտվել» այդ առիթով, գտնելով, որ այդ դեպքում կարող է վերանալ «բյուջետային ծրագրման, միջոցների հավաքագրման և ծախսման ոլորտում հակակշիռների գործողությունը»:
“Haynews.am”-ը և Newsbook.am-ը լրագրողների հետ ՀՀԿ խորհրդարանական Վարդան Այվազյանի երեկվա հանդիպման անդրադարձում ներկայացրել են մենաշնորհների և դրանց դեմ պայքարի վերաբերյալ պատգամավորի դիտարկումները, «Թերթ.am»-ը` փոխանցել «բաց երկնքի» քաղաքականության հետևանքը ըստ Շահեն Պետրոսյանի` «ՀՀ օդային տարածքը դարձել է ռուսական տիրույթ», «այսօր ունենք ինքնաթիռի 3 անձնակազմ, մնացել է 10-12 օդաչու»:
Asparez.am-ը անդրադարձել է հայ վրացական սահմանի հիմնախնդիրներին, ankakh.am-ը, 168.am-ը գործարար Գոհար Ենոքյանի հայտարարությանը, թե «խոշոր բիզնեսն այսօր սարսափելի ձևով ճնշում է փոքրին»:
Կուտակայինի թեման արծարծել է նաև Սիվիլնեթը` «Դ!եմ եմ»-ը փոփոխություն է պարտադրելու»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ