Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 9 մայիսի 2014

Առաջնայինն ու երկրորդականը

 Կառավարության երեկվա նիստի արձագանքները քիչ չեն մամուլում, սակայն, ինչպես հաճախ է լինում, շփոթել են կարևորն ու երկրորդականը: Որոշ ԶԼՄ-ների («Իրավունք») հետաքրքրել է վարչապետի` լռություն պահպանելու հորդորը, կամ թերացող նախարարների հետ ճանապարհ չգնալու հավաստիացումը («Առավոտ»), մյուսները («ՀՀ») կարևորել են գյուղատնտեսության ոլորտի օրենսդրական նոր կարգավորումները կամ փոխնակ մայրերին հատկացվելիք նախածննդյան և հետծննդյան արձակուրդը:
«Ժողովուրդը» և «Իրավունքը» դրական են գնահատում «գերփոքր բիզնեսը» շրջանառության հարկից ազատելու վարչապետի նախաձեռնությունը, սակայն «Ժողովուրդը» նաև պարզել է, որ տնտեսության գերակա ճյուղ հայտարարված ոսկերչությունն անկում է ապրում:
«Առավոտը», «Հայոց աշխարհը», «ՀԺ»-ն, «Ժամանակը» և «Հրապարակը» լուսաբանել են «Դեմ եմ»-ի երթը, որն «ուղեկցվել է բախումներով ու հրմշտոցով», և վարչապետն էլ այս անգամ նրանց չի այցելել: «168am»-ի տեղեկացմամբ կառավարությունը նոր առաջարկներ է ներկայացրել կուտակայինի վերաբերյալ: Կայքի զրուցակից Արծվիկ Մինասյանի խոսքով իրենք հանդես են եկել մի նոր լրացուցիչ առաջարկությամբ, այն է` այս պահին ընդունելի չէ պետական մասնակցության շարունակականությունը: «Կառավարության հստակ դիրքորոշումը կունենանք ամենաուշը երկուշաբթի օրը»,- ասել է ՀՅԴ անդամը: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ըստ Newsbook.am-ի «կուտակայինի 5 տոկոսը եկամտահարկի մեջ ներդնելը» անօրինական է համարում: «Հայոց աշխարհը» ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ զրույցում մանրամասնել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում «Օրինաց երկիր» խմբակցության առաջարկած փոփոխությունները:
«Ժամանակը ԱՄՆ ՄԶԳ «Հարկային ընկալումներ» հետազոտության վերաբերյալ նախօրեին մամուլում արած հրապարակումներին ավելացրել է ևս մեկը` «Անկանխատեսելի հարկեր` կոռումպացված չինովնիկների կարիքների համար», մի այլ հոդվածում էլ նշել, որ «Ուսուցիչների հավելավճարները չեն տրամադրվել, ֆիննախը խախտումներ է հայտնաբերել ԿԳՆ-ում:
«Ազգը» փոխանցել է Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի տեսակետը խոշոր ընկերությունների համար պարտադիր աուդիտը այլընտրանքային ստուգմամբ փոխարինելու կառավարության մոտեցման առնչությամբ :
Մամուլը գրում է, որ կառավարությունը եռանդով մշակում է նոր կառավարության ծրագիրը և փորձում այդ աշխատանքում ներգրավել ԱԺ բոլոր խմբակցությունները:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ