Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 21 մայիսի 2014

Ծրագրի ընդունումից առաջ և հետո

Հայրենի լրատվամիջոցների նյութերից դատելով կարելի է ասել, որ իշխանական որևէ փաստաթղթի ընդունումից առաջ և հետո էլ քննարկումը չի թուլանում, քննադատությունը չի նվազում: Բացառություն չէ կառավարության ծրագիրը: «Հրապարակն» արձանագրում է նախորդ և այս փաստաթղթերի մատուցման էական տարբերություն. վարչապետն իր ծրագիրը ներկայացնում է ոչ թե «գերհուզական ելևէջներով, այլ սպառնալիքների ուղեկցությամբ, խոստանալով ազատել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք կհանդգնեն չաշխատել»: Եվ հետո` «Հովիկ Աբրահամյանը պարզապես զրուցում էր, պատմում, թե որ հարցերն են կարևոր…». «Որակական փոփոխությունն ակնհայտ է»: «Ժամանակը» նույնպես նկատել է վարչապետի հաստատակամությունը` «Հովիկ Աբրահամյանը սպառնում է չհամագործակցողներին»: «Ժողովուրդը» շեշտում է, որ վարչապետի «ուշագրավ հայտարարությունները… ի ցույց են դնում նրա արժեհամակարգն ու սկզբունքները»: «ՉԻ»-ն առանձնացրել է ծրագրի բնապահպանությանն առնչվող մասը` «Կառավարության շարադրությունը բնապահպանության թեմայով»: Փաստաթղթի դրույթներին են նվիրված «ՀԱ»-ի «Կառավարության նոր ծրագիրը, վարչապետն ու երկհոգիանոց ընդդիմությունը», «Իրավունք- հետաքննության» «Ինչ կարող ենք սպասել կառավարության ծրագրից», «Առավոտի» «Տարեկան 10-13 տոկոս տնտեսական աճ ապահովելու իրատեսական սցենար» (որն առաջարկում է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը) հոդվածները, իսկ թեման ամփոփել է վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը` «Հանրապետական կուսակցության բոլոր ծրագրերը հրաշալի են» («Ժամանակ»):
«ՀԺ»-ն ԱՎԾ երեկ հրապարակած այս տարվա չորս ամիսների սոցիալ-տնտեսական կյանքին վերաբերող ցուցանիշներին անդրադարձել է «Ցածր բազա, ցածր աճ» հոդվածում, ի մասնավորի «հուսադրող» համարելով արտահանման 4,1 տոկոս աճը, նաև շեշտելով, որ «վատթարացել է արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը»: Թեման արծարծել են նաև Araratnews.am-ը, «Ժողովուրդը», որը մի այլ հոդվածում նշել է Կոտայքի մարզում առկա բրուցելոզ հիվանդությունը` «Միլիոններով գնված պատվաստանյութերը չեն օգտագործվում»:
«Հայոց աշխարհի» հրապարակումներից մեկի համաձայն տնտեսական զարգացումների վերաբերյալ գնահատականներում ԿԲ-ը «ավելի լավատես է, քան կառավարությունն ու միջազգային ֆինանսական կազմակերպությունները», «լուրջ հույսեր է կապում հատկապես արդյունաբերության հետ», կանխատեսում, որ «վերջապես անկումից դուրս կգա շինարարությունը», իսկ աճի ամենաբարձր ցուցանիշը կլինի աշխատավարձի գծով:
Ըստ «Ժամանակի» տեղեկության «Մարզահամերգային համալիրի աճուրդը ֆինանսական աննախադեպ սկանդալ է բացահայտում», կազմակերպության տնօրինությունն էլ դիմել է նոր կառավարությանը ՀՀ բյուջեի մասին օրենքում ճշգրտումներ կատարելու և հարցը լուծելու միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: «ՀԺ»-ն վերստին շոշափել է«պարտադիր կուտակայինի» թեման, ներկայացնելով «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժման անդամների նոր նկատառումները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ