Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 22 մայիսի 2014

Առաջարկների և հորդորների ժամանակը

Խորհրդարանում կառավարության ծրագրի երեկվա բուռն քննարկումն էլ ավելի բուռն արձագանք է գտել մամուլում: Լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել ելույթ ունեցողների թերևս յուրաքանչյուր խոսք ու ռեպլիկ, քննադատություն և, իհարկե, կառավարությանն ու վարչապետին ուղղված առաջարկներն ու հորդորները: «Հրապարակն», օրինակ, տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներին անդրադարձը նախընտրել է խորագրել «Հովիկ Աբրահամյանի ծրագիրը հմայել է գրեթե բոլորին», «Ժողովուրդը»` «Բիզնեսները ՀՀԿ-ին, Սելֆին` ընդդիմությանը», «Ժամանակ»-ը` ի մասնավորի առաջադրել հարց, թե «Հնարավո՞ր է ավելի փոքր տնտեսական աճով հասնել աղքատության ավելի մեծ կրճատման», նաև փորձել «ապացուցել», թե «կառավարության ծրագրում ակնհայտորեն հակասություն կա 10 տոկոսային կետով աղքատության կրճատմանը հասնելու քայլերում»: Կառավարության ծրագրի քննարկմանը բազմանուն հոդվածներով արձագանքել են նաև «168 ժամը», «ՀՀ»-ն, «ՉԻ»-ն, «Նովոյե վրեմյան», «Գոլոս Արմենիին», «ՀԺ»-ն, «Առավոտը» և «Հայոց աշխարհը», որը լրագրողների հարցերին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատասխանները հրապարակել է «Կլինի հավասար վերաբերմունք» խորագրով:
«Առավոտը» անդրադարձել է դպրոցաշինության ոլորտի հիմնախնդիրներին, «Հայոց աշխարհը»` հոդվածներից մեկում կարևորել է կրթության ոլորտում բարեփոխումները և ներկայացրել առաջարկներ, մյուսում` արձանագրել, որ «Կառավարությունը տնտեսական գործընթացների նկատմամբ որդեգրել է նոր մոտեցումներ» և «պարտադրված է ակտիվացնել քայլերը», քանի որ, թերթի բնութագրմամբ, «տնտեսական տարին արդեն կիսվում է, իսկ ցուցանիշները շարունակում են մնալ բավականաչափ ցածր»: «Ժամանակը» «հետևել» է սահմանադրական բարեփոխումների շուրջ երեկվա հանրային քննարկմանը, հընթացս հանդես գալով հռետորական հայտարարությամբ, թե իբր «Հայաստանում նախագահն ու վարչապետը խանգարում են միմյանց», «Ժողովուրդը»` հավելել, թե մի շարք ջերմատներ և գործարարներ հայտնվել են սնանկացման եզրին» («Գազպրոմ Արմենիա»-ն խախտել է ՀՀ Մաքսային կանոնները»), «ՀԺ»-ն` արձագանքել ՄՄ անդամ երկրներից ներկրվող մի քանի հարյուր անուն ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի սահմանափակման նպատակով կառավարության կողմից ընթացող բանակցություններին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ