Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 29 մայիսի 2014

Հին և նոր խնդիրները` օրակարգային

Մամուլը Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ տեղի ունեցած միջոցառումների անդրադարձը («ՀՀ», «ՀԱ», «ՀԺ», «Հրապարակ», «Ժողովուրդ», «ՉԻ») զուգորդել է ոչ միայն Աստանայում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի և նրա շուրջ «վաղօրոք» մեկնաբանություններով: «168ժամ»- ին, օրինակ, հետաքրքրել է, թե «Ինչպես է «ՕԵԿ-ը փորձում ձեռք բերել հանրային աջակցություն և ընտրազանգված», նկատի ունենալով կուսակցության ընդդիմություն դառնալը և խմբակցության` օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը, մի այլ հոդվածում` նաև ԲՀԿ-ական խորհրդարանական Միքայել Մելքումյանի տեսակետները տնտեսական ոլորտում կառավարության կողմից նախատեսված արդյունավետ որոշումների վերաբերյալ` «Սեկվեստրի հավանականություն չկա»:
«Ժողովուրդը» «հռետորաբար» հարցրել է, թե վերջին մի քանի տարիների ընթացքում «Ինչպե՞ս կուտակվեց ահռելի պետական պարտքը», նաև նկատել, թե իբր «այդ վարկերը վերցրել են թվացյալ կայունություն պահպանելու և դժգոհությունները մեղմելու համար», «Ժամանակը»` ներկայացրել ՌԴ ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի ղեկավար Կոստանտին Սիմոնովի հետ զրույցը` «Եթե Երևանը չմիանա եվրասիական պրոյեկտներին, Հայաստանի համար գազի ցածր գին չի լինի»:
«ՀԺ»-ն «որոշել» է, որ «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու շուրջ տարօրինակ բաներ են կատարվում», վկայակոչելով այն, որ ավտոմայրուղու մի հատվածի շինարարության համար վարկ ստանալու նպատակով ֆինանսների նախարարությունը հայտ է ներկայացրել Եվրասիական բանկին, մի այլ հրապարակման մեջ էլ արձագանքել «Ռ-էվոլյուցիա» հեռուստահաղորդման կիրակնօրյա թողարկման ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանի` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիտարկումներին:
«Ժամանակին» առավելապես հետաքրքրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի` նախկին վարչապետի հրաժարականի հետ կապված նկատառումները` «Ինչու՞ է ընդդիմության համար հաճելի եղել Հովիկ Աբրահամյանի հետ շփվելը»:
«ՀՀ»-ն փորձել է գնահատել կենսաէթանոլի արտադրության գործարան հիմնելու հնարավորությունը, մանավանդ, որ «Էներգետիկ անվտանգությանն ուղղված ոչ մի քայլ իզուր չէ», նաև հավելել, որ այս տարվա «ՀՆԱ-ում ՏՏ-ի մասնաբաժինն ավելանում է» և «ոլորտում կանխատեսվում է 22 տոկոս աճ»: «168ժամի» հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կենսաթոշակային բարեփոխումների անդրադարձում նշել է` «Մեր ցանկությունն է, որ համակարգն ընդունելի լինի մեծամասնության համար», «Ժողովուրդը» արձագանքել է կոշիկի արտադրության կարևոր հիմնախնդրին` «Կոշիկ արտադրում ենք, բայց չենք արտահանում», «Հայոց աշխարհը» գրել` «Կառավարությունը դեմ է առանց ձեռքբերման փաստաթղթերի պարտադիր պահանջի ներդրման փոքր բիզնեսի համար նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ