Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 31 մայիսի 2014

Թեմաների սակավությունը

Տպագիր մամուլում գերակշռում է մեկ թեմա` Աստանայում երեկ ստորագրված պայմանագիրը: Կարելի է կարծել, որ հայ քաղաքական միտքը արեց անհնարինը` քննեց-վերլուծեց-մեկնաբանեց այն ամենը, ինչ եղել և չէր եղել Աստանայում և «նրա շուրջ»: Դրա հետևանքով հարցերը ոչ թե պակասեցին, այլ, ընդհակառակը, ավելացան: Բարեբախտաբար, Երևան է վերադարձել Շավարշ Քոչարյանը, ով «Հրապարակին» խոստացել է վերադառնալուն պես ասել, թե ինչ է մտածում այդ ամենի մասին: Երկրորդ «սկանդալային» թեման է Ա.Միկոյանի արձանի տեղադրում-չտեղադրումը, հարց, որը երեկ ալեկոծել էր Երևանի ավագանին («ՀԺ» և շատ այլ թերթեր): Այս ամենին փիլիսոփայորեն է վերաբերվում «Առավոտի» գլխավոր խմբագիրը, ով կասկածում է, որ «Հայաստանում վեճի արդյունքում ծնվում է ճշմարտությունը: Մեզանում ծնվում է թշնամանքը»,- պնդում է Արամ Աբրահամյանը և հորդորում «հնարավորինս կասեցնել» բոլոր բանավեճերը:
Կարելի է ենթադրել, որ վարչապետի առաջին արտասահմանյան այցի մասին դեռ կխոսվի: Առայժմ «ՀՀ»-ն է ԱՊՀ նիստը համարել «Համագործակցության արդյունավետ հարթակ», իսկ «ՀԺ»-ն` համառոտ նկարագրել Հայաստանի և Բելառուսի վարչապետների հանդիպումը:
Ըստ «Հրապարակի», վարչապետի և խոշոր գործարարների հանդիպումից հետո` «վերջին մեկ շաբաթում», 5-8 տոկոսով բարձրացել են ալյուրի և մակարոնեղենի գները: «Գոլոս Արմենիին» իր հերթին համոզված չէ, որ վարչապետի նախաձեռնությունն արդյունք կտա և կնվազեցնի ստվերը` «Շահերի բախում կամ սին հույսեր»: Խաղի հավասար կանոններ ստեղծելու վարչապետի մտադրության հաջողությանը հավատում ու ողջունում է պատգամավոր Նահապետ Նավոյանը («Հրապարակ») և հավաստում, որ դրական է նաև շատերի ընկալումը` «Բոլորին իրա քայլերը դուր են գալիս»:
«Ժողովուրդը» փոխանցում է «Հրաշալի քառյակի»` երկուշաբթի հերթական նիստը գումարելու մտադրությունը: Արդեն գրեթե պատրաստ է կառավարությանը ներկայացվելիք 10 պահանջը բովանդակող փաստաթուղթը:
«ՀԺ»-ն արձանագրում է, որ չնայած պարտադիր կուտակային վճարումը կատարելուց հրաժարվելու հնարավորությանը, «շատ գերատեսչություններ» նման դիմումներ չեն ստացել:
«ՀԱ»-ն փաստում է, որ երկրի «արտաքին պարտքը տարեսկզբին նվազել է»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ