Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 3 հունիսի 2014

Կառավարության ծրագիրը և նրա շուրջ

Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ ՀՀ նախագահի հանդիպման արձագանքը մամուլում («ՀՀ», «ՀԺ», «ՀԱ», «ՉԻ», «Իրատես դե ֆակտո», «Ժամանակ» և այլն ) զուգակցվել է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարը ներկայացնող հրապարակումներով և տնտեսական գործընթացներին վերաբերող հոդվածներով: «Հայոց աշխարհի» հետ զրույցում, օրինակ, ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը կարևորել է նոր ձևավորված Միության անդամ երկրների ներգրավումը տնտեսական համատեղ գործընթացներում, այդ տեսակետից դրական գնահատելով տրակտորների համատեղ ձեռնարկություն հիմնելու վարչապետ Հովիկ Աբրահամյանի պայմանավորվածությունը Բելառուսում: «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը նշել է, որ «մինչև հունիսի կեսը պատրաստ կլինենք միանալ եվրասիական տնտեսական տարածքին», նաև անդրադարձել նախորդ տարվա բյուջեի կատարողականին, շեշտելով, որ առկա են և չկատարված, և գերակատարված ցուցանիշներ:
«168 ժամը» հրապարակումներից մեկում ներկայացրել է կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀԿ խորհրդարանական Վարդան Այվազյանի դիտարկումները, մյուսում` ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի հայտարարությունը, թե «անցած տարվա մուտքերի բարձր ցուցանիշն այս տարի ապահովել չի հաջողվի»` դա պայմանավորելով անցած տարեվերջին միջազգային շուկայում որոշ ապրանքների (պղինձ, մոլիբդեն) գների անկմամբ: Ըստ «Հրապարակի» կառավարությունը նահանջել է նախկին կառավարության ծրագրային խոստումներից, ինչը արտացոլված է 2014թ. գործունեության ծրագրում, հանձին այն բանի, որ «զարգացման հիմնական շեշտը դրված է գյուղատնտեսության, այլ ոչ թե արդյունաբերական կարողությունների ընդլայնման վրա»:
«ՀԺ»-ն արձագանքել է օտարերկրյա ներդրումների վերաբերյալ ԱՎԾ երեկվա հրապարակմանը, գրելով, թե իբր «հաշվարկված մեթոդոլոգիայի» փոփոխության արդյունքում իրականում անհնար է դարձել պարզել, թե «ներդրումները ավելանու՞մ են, թե՞ պակասում» («Ներդրումս գաղտնի թող մնա»): Թեման արծարծել է նաև «ՀԱ»-ը` («Ինչի՞ հաշվին են ավելանում ներդրումները»), մի այլ հոդվածում էլ հայտնել է մտահոգություն, թե «Շատ ընտանիքներ հայտնվել են բանկերի որոգայթներում»:
«Ժամանակը» էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հնարավորության վերաբերյալ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանի նկատառմանը արձագանքել է «Նոր կառավարության նոր բարտերը Ռուսաստանի հետ` քաղաքացու գրպանի հաշվին» հոդվածում` հընթացս արծարծելով ստվերի կրճատման ուղղությամբ ընթացող գործընթացների մասին սեփական դատողությունները: Մի այլ հրապարակման մեջ թերթը անդրադարձել է Երևանի կենտրոնում գտնվող կիսակառույցներին:
«Առավոտը» էներգախնայողության և վերականգնողական էներգիայի ստացման ծրագրեր և ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման գործընթացներ իրականացնող «Հենման կետ» ՍՊԸ-ի տնօրեն Լենդրուշ Ադամյանի մտահոգությունները ներկայացրել է «Կառավարությունը չի աջակցել գործարարներին, որ չվնասի «Գազպրոմին» ու «Հայէլցանցերին» խորագրի տակ:
«Գոլոս Արմենիին» հոդված է նվիրել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի ավելի քան 20-ամյա շրջափակմանը, որի նպատակն էր քայքայել երկրի տնտեսությունը և կործանիչ հարված հասցնել նրա արտաքին առևտրին: Պարզվեց, որ այդ խնդիրն անլուծելի է: Չնայած միջազգային իրավական նորմերով խստագույնս արգելված է որևէ երկրի շրջափակումը, բայց դա, ըստ երևույթին, մեր հարևաններին չի վերաբերում: Հոդվածում վկայակոչված են նաև «հակաշրջափակման» օրինակներ, որոնք արդյունավետորեն կիրառել են որոշ երկրներ, մասնավորապես Իսրայելը: Մի այլ`
«Ժողովրդական վարչապետը» հոդվածում թերթը քննության է առնում խորհրդարանական արտահերթ ընտրության հնարավորությունը և հանգում այն եզրակացության, որ դա մեծապես պայմանավորված է վարչապետի աշխատանքով:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ