Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 7 մայիսի 2010

Կառավարության նիստում և նիստի ավարտից հետո

Լրատվամիջոցների ուշադրությանն են արժանացել Մեծ հայրենականի վետերաններին առնչվող հարցերը («Հայոց աշխարհ»), Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը («Ազգ», «Հայք», «Առավոտ»), նաև մի քանի այլ որոշումներ: Ինչպես և սպասվում էր, մեծ արձագանք են ստացել նիստից հետո Մանվել Բադալյանի արած հայտարարությունը և վարչապետի արձագանքը` «Կուսակցությունները չդարձնել աշխատանքի բորսաներ. քաղծառայության խորհրդի նախագահը վարչապետից աջակցություն է խնդրում» («Հայաստանի Հանրապետություն»), «Կուսակցությունները կորցրել են իրենց գործառույթները» («Առավոտ»), «Պետական հիմնարկները դարձել են աշխատանքի բորսա, դժգոհում է քաղծառայության խորհրդի նախագահը» («Կապիտալ»), «Թուքումուր կոալիցիայի հասցեին» («Հայկական ժամանակ»): Խնդրին անդրադարձել է նաև «Իրավունքի» Հ.Օրդույանը` Բադալյանի հայտարարությունը համարելով կառավարության նիստի «անսպասելի շրջադարձը» և ենթադրելով, որ այն համաձայնեցված էր վարչապետի հետ: «Անպտուղ շարժումներ` ընդդիմադիր և իշխանական» հոդվածում նկարագրված են այդ «շարժումները», այդ թվում օրինակ է բերվել Արմեն Ալավերդյանի այն միտքը, թե ՊԵԿ ցույց տված դրական արդյունքները «ծանր աշխատանքի արդյունք են»` դրանով իսկ պատասխանելով վարչապետի մեղադրանքներին: «Ժամանակի» խմբագրականն ունի «Պրիմիտիվ հաշվարկ» վերնագիրը: Այդ հաշվարկն են, իբր, կիրառում իշխանության վերին ատյանները. «Դե ինչ անի իշխանությունը, եթե հասարակությունն է այդպիսին, եթե ամեն մի քաղաքացին է օրինախախտ, չի սիրում կարգ, կանոն, կարմիր լույս, ամրագոտի, հետիոտնային անցում»:
«Առավոտի» ընդարձակ հարցազրույցը Բարսեղ Բեգլարյանի հետ վերնագրված է «Մեր տունը քանդողը մեր ամբիցիաներն են»: Գործարարը հերթական անգամ ժխտում է, թե ինքն ուզում է կուսակցություն ստեղծել:

 


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ