Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 11 մայիսի 2010

Կենցաղային բարքերից մինչև խորհրդարանական բարքեր

«Հայկական ժամանակը» տեղեկացնում է, որ Պտղնիի «Բելաջո» համալիրում «շաբաթ օրը կրակոցներ են հնչել», եղել է վիճաբանություն, որին իբր մասնակցել են Գագիկ Խաչատրյանի, Հրաչյա Հարությունյանի, Ռոբերտ Քոչարյանի որդիները: Ոստիկանությունը խոստացել է թերթի հարցերին պատասխանել այսօր:
«Հայքը» տպագրել է ՄԻՊ Արմեն Հարությունյանի նամակը ՀՀ վարչապետին: Նամակում նշվել է, որ նախորդ ամիս ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերից մեկը, ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, պետք է վաղօրոք կարծիքի ուղարկվեր ՄԻ պաշտպանին, ինչը չի արվել:
«168 ժամը» հարցազրույցի է հրավիրել ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանին և ընթերցողին փոխանցել նրա տպավորությունը տարեկան ժողովից և վարչապետի ելույթից, ինչպես նաև երկրի գիտության ներկա վիճակի բնութագիրը` «Կառավարության և գիտնականների միջև պինգ-պոնգը տևական պատմություն ունի»: Պրոֆեսորը չի կարծում, թե «վարչապետի ելույթում նիհիլիզմ կար», ինչպես նաև` «կար ոչ թե վիրավորանք, այլ քննադատություն»:
«Կապիտալը» մեջբերում է վարչապետի այն միտքը, թե այս տարի «տնտեսական աճը կանխատեսվածից ավելի կլինի մի քանի անգամ», իսկ «Ժամանակի» Ա.Խեմչյանը գտնում է, որ այդ աճը «նման հորթային հրճվանքի» հիմք չի տալիս: Պարզաբանելով, թե ինչու, հոդվածագիրը դիմում է նաև տնտեսագետ Վահագն Խաչատրյանի օգնությանը: Վերջինս կարծիք է հայտնում, որ «օլիգարխիկ տնտեսության պայմաններում զարգացում ուղղակի հնարավոր չէ», ավելին, «քանի դեռ բոլոր տնտեսական, քաղաքական և մնացած այլ որոշումները կայացվում են Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և մյուս պաշտոնյաների աշխատասենյակներում, ոչ մի զարգացում չի կարող լինել»: Վարչապետի` օլիգոպոլիաներին վերաբերող խոսքը հիշատակել է նաև «Առավոտի» հոդվածագիր Արմեն Ադումյանը` պնդելով, որ «հակամենաշնորհային» հանձնաժողովը «գրեթե գործոն չի հանդիսանում հայաստանյան տնտեսական կյանքի կարգավորման գործընթացներում», քանի որ «օլիգոպոլիաների ներկայացուցիչները մեծ հաջողությամբ շարունակում են իրենց գործը»:
«Գոլոս Արմենի»-ի «Օպտիմալացումն առանց օպտիմիզմի» հոդվածի հեղինակ Արա Մելիքսեթյանը ապարդյուն է համարում պետական ապարատի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ջանքերը և բերում օրինակներ, երբ ոչ միայն միջին օղակի պաշտոնյաները, այլև նախարարները բացահայտ անտեղյակ են գործից: Այս թերթի մեկ այլ` «Խորհրդարանը երեք տարի անց» հոդվածը ընթերցողին լավատեսության որևէ դուռ չի թողնում. ինչպես այս ԱԺ-ն է իր նախորդից վատը, այնպես էլ 2012թ, խորհրդարան կգան ավելի վատերը, «քանզի ինչպես կատարելագործումը սահման չունի, այնպես էլ դեգրադացիան»,- գրում է Մարինա Մկրտչյանը: Հեղինակն այս անգամ, իր ասելով, ձեռնպահ է մնում ԱԺ խոսնակին քննադատելուց, քանի որ անարդարացի է համարում ոմանց պատվերով մամուլում տեղ գտած լուտանքները: Նա նաև համոզված է, որ «որոշ օլիգարխների դուր չի գալիս, թե խոսնակն ինչպես է քննադատում կառավարությանը: Ի դեպ, խոսնակը կառավարությանը քննադատում է ըստ էության»,- եզրափակում է հոդվածագիրը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ