Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 13 մայիսի 2010

Հայկական ավանդույթ` նախ տպագրենք, ապա կպարզենք

«Հայկական ժամանակը» պարզել է, որ Արմեն Ամիրյանի հիվանդությունը որևէ կապ չունի «Հանրայինում որոշ ֆինանսական ճեղվածքներ» հայտնաբերելու հետ, և նա «մի քանի անգամ» հրաժարականի դիմում չի ներկայացրել` «Նման որևէ խնդիր չկա»:
Ահա այսօր էլ «Ժամանակի» «իշխանական վերնախավի մոտ կանգնած» աղբյուրներն են պնդում, որ «աննախանձելի վիճակում է հայտնվել բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը»: Իբր Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում արդեն հայտարարել է, որ նրան պաշտոնանկություն է սպասում: «Ազգն» էլ իր հերթին է արձանագրել, որ բնապահպանության նախարարությունն ու քաղաքապետարանն «իրար վրա են գցում» Ուսանողական այգու խնդիրը, որ բնապահպանները շինարարությունը դադարեցնելու կոչով ստորագրահավաք են սկսել, որի արդյունքներն ուղարկվելու են երկրի ղեկավարներին, այդ թվում` վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«ՀԺ»-ին հարցազրույց է տվել «Մանչո գրուպի» սեփականատերը և մանրամասն շարադրել «պետռեզերվի ալյուրի իրացման հետ կապված պատմությունը», ուր հիշատակվում են ՀՀ նախագահի, վարչապետի և այլ պաշտոնյաների անունները`«Ինչո՞ւ եղելությունը չեն պատմում»:
Նույն թերթը փոխանցում է «իշխանական շրջանակներում» եղած այն խոսակցությունը, թե իբր Սերժ Սարգսյանը փորձելու է թույլ չտալ, որ ԱԺ առաջիկա ընտրությանը ԲՀԿ-ն 8 տոկոսից ավելի ձայն ստանա: Սա և ԲՀԿ-ական գործարարների ձեռնարկություններում ծայր առած ստուգումները թերթին թույլ են տալիս եզրակացնել, որ ՀՀԿ-ն «հարձակում» է սկսել Ծառուկյանի վրա, և վերջինս նույնիսկ իր կապիտալը դուրս է հանում Հայաստանից: Վերահաս ընտրության թեման արծարծել է նաև «Գոլոս Արմենիին»` գրելով, որ դրա ելքից է կախված վարչապետի ճակատագիրը: Այդ պաշտոնը կրկին զբաղեցնելու համար Տիգրան Սարգսյանը պետք է ապահովի ոչ միայն «մակրոտնտեսական ցուցանիշներ», այլև... վարչական և ֆինանսական համապատասխան ռեսուրս: Եվ ահա «մերձքաղաքական հասարակության մտապատկերում» հայտնվում է օլիգարխ, վարչապետի մերձավոր ընկեր Բարսեղ Բեգլարյանի անձը: Այս մտքին հաջորդում է Բեգլարյանի և Ծառուկյանի համեմատությունը, որ վերջինս, իբր, «միայն վերջերս է իմացել, որ «Բարգավաճ Հայաստանը» ամենաինտելեկտուալ կուսակցությունը չէ, բայց իրեն մխիթարում է, որ այն ունի ոչ միայն ֆինանսական, այլև...երկրաքաղաքական ռեսուրս»:
«Կապիտալը» ներկայացնում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նոր օրինագիծը, որը քննարկվելու է կառավարության այսօրվա նիստում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ