Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 14 մայիսի 2010

Հեղաշրջման նախօրյակը և հինգշաբթի օրվա խորհուրդը

«Պատրաստվում են հեղաշրջման» խորագիրը և «Քոչարյանն անցնում է գրոհի» վերնագիրը «Հայկական ժամանակինն» են: Ինչպես փոխանցել են թերթի այս անգամ` Մոսկվայի աղբյուրները, «Քոչարյանը մշակել է պլան, որի իմաստը հետևյալն է. օգտագործելով այն մեղադրանքները, որ Սերժ Սարգսյանը զիջումների է գնում Ղարաբաղի հարցում, Քոչարյանը ոտքի է հանելու իր ամբողջ թիմը: Ռուսներին ներկայացվել է, որ հավաքագրման (վերբովկայի) աշխատանքներ են տարվում նաև ՀՀԿ-ի շրջանակներում, վարչապետ Տիգրան Սարգսյանին էլ խոստացել են, որ եթե վերջինս անցնի իրենց կողմը կամ գոնե չեզոք լինի, օպերացիայի ավարտից հետո նրան կվերադարձնեն Կենտրոնական բանկը: Տիգրան Սարգսյանը, ըստ մեր աղբյուրների, երեք օր ժամանակ է խնդրել, որ մտածի»: Եվ հետո` «սույն պլանը օրեր առաջ Ղարաբաղում քննարկել են Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը և Արկադի Ղուկասյանը»: Մասնավորապես, ԱԺ խոսնակի մասին այլ տեղեկություն ունի «Հայքը». «Սերժ Սարգսյանը համաձայնել է հանդուրժել Հովիկ Աբրահամյանի ներկայությունը ԱԺ նախագահի պաշտոնին, եթե նա իրեն «մի կողմ քաշված պահի»: Նույն թերթը փոխանցել է Բագրատ Ասատրյանի երեկ արտահայտած միտքը, որն ըստ էության «մեր ողբերգությունը» բնութագրելու փորձ է. «Հայաստանում ներկայում չկա ոչ մի տնտեսական կանոն, իսկ բոլորից շատ տուժում է պետությունը` քաղաքական, տնտեսական և ֆինանսական առումներով: Իշխանությունը դառնում է ժառանգական, և սա է մեր ողբերգությունը»,-շեշտում է տնտեսագետը: «Հայքի» հաջորդ սրամտությունը վերաբերում է հինգշաբթի օրվան, որն «արդեն ոչ թե ձկան, այլ ցույցերի օր է»: Այնուհետև թվարկվում են երեկվա ցուցարարները և նրանց պահանջները: Եվ քանի որ հինգշաբթին նաև կառավարության նիստի օր է, «ՀԺ»-ն առանձնացրել է գործադրի որոշումներից մեկը` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը փոփոխելու նախագիծը, որով, ըստ թերթի, «առաջարկվում է իրավական դաշտը այնպես ձևափոխել, որպեսզի այս ոլորտում հնարավոր խոսքի ազատության ծիլերը անմիջապես հենց օրորոցում ճզմվեն, ինչն առաջարկվում է անել հեռուստաեթերը թվայնացնելու անվան տակ»: Ուստի այս նախագիծը կարելի է անվանափոխել «որպես «Ա1+»ին եթեր չտալու համար նախատեսված համալիր ծրագիր»:
«Դելովոյ էքսպրեսի» Էդվարդ Նաղդալյանին այս անգամ հետաքրքրել է Հայաստանում բանկային գրավի հիմնախնդիրը, և նա կոչ է անում դրամատներին օգնել` վճռելու այն:
«Հայկական ժամանակը» և «Առավոտը» տպագրել են տարբեր վերնագրերով, բայց նույն բովանդակությամբ մի նամակ, որը հեղինակել է «ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի» Լևոն Մարկոսը: Նա հանրությանը հարկ է համարում ծանոթացնել Հայաստանում իր երբեմնի ունեցած «օբյեկտների» ցանկին, միաժամանակ «հարստահարիչներին» տեղեկացնել, որ միևնույն է, «չեն վայելելու»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ