Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 15 մայիսի 2010

Այժմ է՞լ կադրերն են ամեն ինչ որոշողը, թե՞...

Լիդա Նանյանի հրաժարականի լուրը ալեկոծել է լրատվական աշխարհը: Վերջապես...Իսկ ո՞րն է պատճառը: «Ժամանակը» «ուշագրավ» է համարում այն, որ Շիրակի մարզպետը փոխվում է «մայիսի 24-ին Գյումրիում ՀԱԿ-ի ծրագրած հանրահավաքից առաջ», և եթե «ուժային» Աշոտ Գիզիրյանն է նշանակվելու, ապա ուրեմն մարզում փորձում են հաստատել «ուժային կառավարում»: Թերթը շարունակում է Նանյանի հրաժարականի պատճառների թվարկումը և նշում նրա դեմ պարբերաբար ուղղված բողոք-նամակները, որոնք ի վերջո լցրել են «Տիգրան Սարգսյանի համբերության բաժակը և նա որոշել է սանձահարել անսանձ կնոջը»: Այսպիսի հիրավի շեքսպիրյան դիտարկումից հետո «Ժամանակը» թվարկում է թափուր պաշտոնի հնարավոր թեկնածուներին` Յուրի Վարդանյան, Սուքիաս Ավետիսյան, «Հայկական ժամանակը» հավելում է` Ֆելիքս Փիրումյան: Յուրի Վարդանյանի նշանակումը հավանական է համարում «Նովոյե վրեմյան»: «Առավոտի» փոխանցմամբ «կադրային փոփոխությունը բացատրում են խորհրդարանական ընտրությունից առաջ ավելի կարծր քաղաքականություն տանելու անհրաժեշտությամբ», իսկ կին մարզպետը չի կարող կառավարել քաղաքական իրավիճակը: «Օբյեկտիվ լինելու համար» թերթը թվարկում է տիկին Նանյանի բարեմասնությունները. պարզվում է` նա է «կարգուկանոն մտցրել» Շիրակի մարզպետարանում, վերջ դրել այնտեղ տիրող պարապուրդին, հարկադրել «սեղաններից հավաքել խաչբառները»: Նա աչքի է ընկել նաև լրատվամիջոցների հետ իր «փայլուն աշխատանքով»: Ավա˜ղ...
«Կապիտալն» հաղորդում է, որ «Ուկրաինան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ. Կիևը դժգոհ է խտրական ակցիզներից»: Թերթը նաև «Ո՞վ է ազգի ընկերը, եթե «Հայռուսգազարդը» թշնամին է» վերնագրով հարցազրույց է տպագրել Կարեն Կարապետյանի հետ. «Վաղ թե ուշ Հայաստանը գազը գնելու է միջազգային գներով»: «Ժամանակը» խորհուրդ է տալիս. «Գնաճը զսպելու փոխարեն ազատեք տնտեսությունը մենաշնորհային կապանքներից» և պարզաբանում, թե «Ինչո՞ւ է խորանում դոլարիզացիան. վարչական հնարավոր լծակները սպառել են իրենց»:
«Հայկական ժամանակը» վառ է պահում «Ծառուկյանին և իր թիմակիցներին պատկանող ձեռնարկությունները հիմնովին ստուգելու» վարչապետի հանձնարարության թեման` հիշեցնելով իր նախորդ համարի Ռոբերտ Քոչարյանին իշխանություն վերադարձնելու վարկածը: «168 ժամն», ընդհակառակը, կասկածում է ասեկոսեի մակարդակի լուրերի հավաստիությանը, բայց և քննարկում Քոչարյանի վերադարձի հնարավորությունը:
«Գոլոս Արմենիի» էջերում տնտեսական քաղաքականությանը վերաբերող իր մտքերն է արտահայտել Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը` «Սպասումները դրական են, սակայն տնտեսական քաղաքականությունը` թերի»: Աշոտ Արամյանը վերլուծում է հակաճգնաժամային հիմնադրամների գործունեությունը և զգուշացնում` «պետական ֆինանսները կարող են ռոմանս երգել»: Տնտեսագետ Լևոն Հարությունովն էլ զարմացած է, որ մեզանում չի օգտագործվում գյուղատնտեսության մի այնպիսի եկամտաբեր ճյուղ, ինչպիսին շերամապահությունն է: Նա նաև համոզված է, որ եթե կառավարությունն ու գյուղնախարարությունը նախաձեռնություն ցուցաբերեն, ապա գործարար մարդիկ անպայման կարձագանքեն դրան:
«Նաիրիտ» գործարանում վթարից զոհվածների հուշակոթողի բացման առիթն օգտագործելով «Ժամանակը» հիշեցնում է ողբերգական դեպքը և «մամուլում շրջանառված այն լուրերը», թե «Նաիրիտը» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ընտանիքին է պատկանում:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ