Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 18 մայիսի 2010

«Ասա` ով է ընկերդ...»

Չեխիայի վարչապետի այցը – Թեմային անդրադարձել են «Ազգը», «Հայոց աշխարհը», «Կապիտալը». «Բիզնես ֆորումի հայ-չեխական տարբերակը, հարմար առիթ` ինքնագովեստի համար»: Թերթը նաև նշում է. «Հայկական պատվիրակության անդամների ելույթներն աչքի էին ընկնում ապշեցուցիչ միօրինակությամբ և մակերեսայնությամբ, մինչդեռ Չեխիայի ներկայացուցիչը գործնականում շոշափեց այն բոլոր հիմնախնդիրներն ու համագործակցության եզրերը, որոնք, իր կարծիքով, առկա են»:
Սկանդալային և սովորական իրադարձություններ - «Ժամանակի» «իշխանական աղբյուրների» տեղեկացմամբ ԱԺ-ի այս քառօրյայում «Ժառանգությունը» պետք է հանդես գա վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու առաջարկով, որին «հետո» պետք է միանան նաև «Բարգավաճ Հայաստանն» ու «Դաշնակցությունը», ովքեր պետք է այդպիսով «վարչապետի աթոռին նստացնեն Ռոբերտ Քոչարյանին»: Այս թեմային անդրադարձել է «Առավոտի» գլխավոր խմբագիրը` պարզաբանելով, թե ինչու ենք մենք պատրաստ հավատալ այդ լուրերին. «այն պարզ պատճառով, որ քաղաքական գործունեությունը Հայաստանում զգալիորեն վարկաբեկվել է, և որևէ տեղաշարժի հնարավորություն մարդիկ տեսնում են միայն որպես ներիշխանական «մուտիլովկաների» արդյունք»: Նույն թերթի առաջին էջում Գագիկ Շամշյանի ջանքերով տպագրվել է նորանշանակ նախարար Արմեն Երիցյանի ավտոմեքենան, որը կանգնել է արգելված տեղում, ինչպես նաև մեջբերվել է նրա վարորդի հոխորտանքը` «ինչ ա, դու մեզ չե՞ս ճանաչում, չգիտե՞ս էս ավտոն ումն ա»: Եվ այլն:
«Ժամանակի» տպավորությամբ «ՀՀ կառավարությունում տարօրինակ գործընթաց է սկսվել` հերթով ազատվում են կամ աշխատանքից դուրս գալու դիմում ներկայացնում նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները»: Ըստ թերթի փոխանցած վարկածի վարչապետը մտադիր է այդ պաշտոններում «ներկայացնել իր մարդկանց»:
«Առավոտը» գրում է, որ «Ուռճացված պետական ապարատը դժվարանում են թեթևացնել. վարչապետի հանձնարարականը նախարարություններին լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել», քանի որ «այսօր պետական ապարատի «ամենաքնած» բաժիններում անգամ ոչ մի պատահական մարդ չի աշխատում»: Ըստ «Հայոց աշխարհի» ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հիշյալ վայրերում ավելորդ աշխատատեղեր չի տեսնում և զգուշացնում է «ունքը շինելու փոխարեն աչքը չհանել»:
Հակակոռուպցիոն պայքարի ծրագրով կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխության մասին «Հայքի» հոդվածը վերնագրված է «Կոռումպացվածներին զրկում են անձեռնմխելիությունից»:
Լիդա Նանյանի ներդրումը - «Հայկական ժամանակը» ապարդյուն փորձ է արել պարզելու Շիրակի մարզպետի հրաժարականի պատճառը, նաև հավաստել, որ նոր մարզպետի նշանակման հարցը կլուծվի այս հինգշաբթի, կառավարության նիստի ժամանակ»: «Գոլոս Արմենիին» փորձել է հիշել, թե ինչ դրական ժառանգություն է թողել Լիդա Նանյանը և չի կարողացել: Թերթը հիշատակության արժանի է համարել մարզպետուհու և իր դստեր շքեղ առանձնատները, որոնց լուսանկարները կարող է տեսնել ընթերցողը:
Նոր արհավիրք հայոց լեզվի գլխին – Խնդրո առարկայի վերաբերյալ «Ազգը» տպագրել է Հայաստանի գրողների միության նախագահության հայտարարությունը, որով ԱԺ-ին կոչ է արվում քննարկման չդնել այդ փաստաթուղթը, իսկ «Հայքը»` «ՀՀ քաղաքացի Արա Պապյանի» «Հայերենը մատաղացու չէ» թղթակցությունը:
Օգնության հասնելու «գործառույթը» - «168 ժամը» տպագրել է Երևանի մի խումբ բնակիչների բաց նամակը ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին: Դիմողները խնդրում են կասեցնել կանաչապատ տարածքում սկսված շինարարությունը: Թերթի մեկ այլ հոդված նվիրված է ուսանողների բնապահպանական ձեռնարկումներին: «Ժամանակի» բնապահպանական նյութը անդրադարձ է կաշառակերության համար մեղադրվողների դատավարությանը. «Բնապահպանների դատը կվերսկսվի ու բուլկին կփրկվի՞»:
Կառավարության սրտացավությունը - «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի մասին գրում են «Հայքը» և «168 ժամը»: Վերջինը կարծիք է հայտնում, որ «ծրագիրը հընթացս փորձում է մեկ այլ խնդիր էլ լուծել` ապահովել շինարարության ոլորտի աճը...»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ