Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 19 մայիսի 2010

Քննադատվում են թե' ընդունված և թե' ընդունվելիք որոշումները

«Լավատեղյակ» աղբյուրների քչքչոցը- «Ժամանակն» ասում է, որ «Լիդա Նանյանի հրաժարականն առաջին ծիծեռնակն էր, և առաջիկայում դեռ էլի ուրիշ մարզպետներ են հրաժեշտ տալու իրենց պաշտոններին», որ «իշխանական վերնախավում հաստատվել է Աշոտ Գիզիրյանի թեկնածությունը` որպես Շիրակի մարզպետ»: Ի դեպ, այս թերթը և «Առավոտը» լուսաբանել են Գագիկ Ծառուկյանի երեկվա այցը Գյումրի հետևյալ վերնագրերով` «Խա՞ղ, թե՞ Game over», «Պետք է հասկանաս ժողովրդի դարդ ու ցավը»:
«Առավոտն» իր առաջին էջում շարունակել է «Նրանց բարքերը» խորագիրը: Գագիկ Շամշյանի օբյեկտիվում այս անգամ հայտնվել է «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության նախարարի եղբորորդի Արմեն Դանիելյանը», որը վարում է «100 հազար եվրո արժողությամբ ՋԻՓ» և «փողոցն անցնում հետիոտնի համար չնախատեսված վայրով»:
2012թ. ընտրության «հեռուստատեսային» մեկնարկը- «Հեռուստատեսության և ռադիոյի օրենքի» փոփոխությունների օրինագիծը քննարկել են «Ազգը» («Ով տիրապետում է Երևանին, նա տիրում է ողջ երկիրը»), «Հայոց աշխարհը» («Անալոգայինից անցնում ենք թվային հեռարձակման»), «Առավոտը» («Ըստ կառավարության` բազմակարծությունը կարելի է չխթանել»), «Հայքը» («Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»): Վերջինը մեջբերել է Վիկտոր Դալլաքյանի այն միտքը, թե «Քարոզչության ամենահզոր լծակը իշխանությունը վերցնում է իր վերահսկողության տակ», ինչպես նաև փոխանցում է սեփական դատողությունը. «...պետությունը թվայնացումը որպես մահակ է օգտագործելու արտոնագիր ստացած հեռուստաընկերություններին իր մանկլավիկը դարձնելու համար»:
Անձեռնմխելին այդպիսին էլ կմնա – Որոշ պաշտոնյաների անձեռնմխելիությունից զրկելու օրենսդրական նախաձեռնությունը նույնպես քննադատվում է: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը «Հայկական ժամանակին» ասել է. «Մեր կառավարման համակարգին բնորոշ է, որ ամենալավ օրենքները... կարող են վատ նպատակով օգտագործվել»: Իսկ գազալցակայանների` գազաչափիչ սարքեր տեղադրելու պարտավորության հետաձգումը «Ժամանակը» համարում է մի քայլ, որն «ավելի է ամրապնդում տնտեսության օլիգարխիկ համակարգը և նշույլ անգամ չի թողնում գոնե մի թեթև մրցակցության համար»:
Սովորել, սովորել, սովորել - «Հայոց աշխարհը» հրապարակել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնության վերաբերյալ Ա.Գեղամյանի մեկնաբանությունները: «Հայկական ժամանակը» անդրադարձել է Պետության կողմից հավատարմագրված համալսարանների ղեկավարների համաժողովում քննարկված հարցերին, փոխանցել նրանցից մի քանիսի կարծիքները և որոշումը որակել «վարկաբեկման քաղաքականություն»:
Կառավարության վաղվա նիստի օրակարգից - «Կապիտալն» ընտրել է երկու հարց` նախ անբավարար համարելով կառավարության աջակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաներին («Երազանք, որն արժե ընդամենը 80 մլն դոլար») և երկրորդ, «Կոնյակի» փոխարեն ընդունել ոչ թե «Արբուն» բառը, այլ թողնել «Բրենդին», որպեսզի արտերկրի սպառողը ավելորդ շփոթության մեջ չընկնի:
«Ժամանակի» ուշադրությունը գրավել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը, բայց թերթը չի հասկացել, որ այն նախատեսվում է ԱԺ ուղարկել կառավարության բացասական եզրակացությամբ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ