Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 20 մայիսի 2010

Հայրենի մամուլի թեմատիկ բազմազանությունը

«Հայկական ժամանակը» բենզինի երեկվա 10 տոկոս էժանացումը «ավելի շուտ ցուցադրական ակցիա» է համարում` գտնելով, որ այն պետք է էժանանար «առնվազն 35 դրամով»: Մեկ այլ` Ռ.Քոչարյանի ջանքերով «Սերժ Սարգսյանին անգլիական թագուհի դարձնելու պրոցեսը» հանգամանորեն նկարագրում է Նիկոլ Փաշինյանը. «Կառավարությունը կաթվածահար է, որովհետև ամեն օր քնում-արթնանում է այն մտքով, թե ինչ է լինելու իր հետ, խորհրդարանը կաթվածահար է...կաթվածահար է նաև Սերժ Սարգսյանը...»: Եվ այլն:
ԱԺ խոսնակի երեկվա ելույթը մեծ արձագանք է ստացել: Ահա նյութերի վերնագրերը. «ԱԺ նախագահը քննադատեց թվայնացման անցնելու նախագիծը, բայց այն կընդունվի» («Ազգ»), «Ազգային ժողովը դակիչ մարմին չէ» («Հայոց աշխարհ»), «Քննադատեց» («Հայկական ժամանակ»), «Հանրապետականն ընդդեմ հանրապետականի» («Ժամանակ»), «Ով ականջ ունի` կլսի. կառավարության դեմ` կառավարության շենքում» («168 ժամ»), «ՀՀ կառավարությունը «հեծանիվ է հայտնագործել» («Առավոտ»):
Լավատեսական է նաև ԱՄՀ տնտեսական կանխատեսման մամուլի արձագանքների մի մասը` «Ազգ» («ԱՄՀ-ն Հայաստանի համար կանխատեսում է 4 տոկոս տնտեսական աճ»), «Կապիտալ» («Մինչև 2013թ. ԱՄՀ-ն կտրամադրի ևս 392 մլն դոլար. հիմնադրամը Հայաստանում կանխատեսում է 4 տոկոս աճ», «Այս տարի` 10 տոկոս աճ. Եվրոբանկն ավելի լավատես է, քան ՀՀ կառավարությունը»: Իսկ ահա «Ժամանակը» միջազգային փորձագետների «լավատեսության պատճառները» փնտրում և գտնում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշտում. «...Հայաստանի լռությունն ու գործընթացներից մի կողմ քաշվելն է մեծացրել ԱՄՀ լավատեսությունը»: «Էլի մի վնաս մեզ» հոդվածում «ՀԺ»-ի Հայկ Գևորգյանը մեր տնտեսության համար «շատ մտահոգիչ» է համարում եվրոյի արժեզրկումը և պարզաբանում, թե ինչու:
«Գոլոս Արմենիին» անթույլատրելի է համարում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցի ձգձգումը` այն անվանելով հանցավոր անտարբերություն, անգիտակություն, ցինիզմ»:
«ժամանակի» «Հոնքը սարքելու փոխարեն աչքն են հանում» հոդվածի հեղինակն այդպես էլ չի ընդունել, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը, որը կառավարության այսօրվա նիստի օրակարգում է, ըստ որոշման նախագծի ԱԺ է ուղարկվելու գործադրի բացասական եզրակացությամբ:
«Նովոյե վրեմյայի» Արմեն Խանբաբյանը զավեշտալի և ամոթալի է համարում կոնյակի (բրենդիի) փոխարեն այդ խմիչքին «Արբուն» անունը տալը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ