Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 22 մայիսի 2010

ԱՄՀ-ն կորցրել է նաև Բագրատ Ասատրյանի վստահությունը

«Հայաստանի Հանրապետությունը» և «Կապիտալը» լուսաբանել են ՀՀ վարչապետի այցը Սանկտ Պետերբուրգ և այցի արդյունքները:
«Հայկական ժամանակը» ափսոսում է այն ասֆալտը, որը փչացել է Հրազդանի ձորում երեկ տեղի ունեցած փլուզման հետևանքով: Բանն այն է, որ թերթի տվյալով «ՀՀ կառավարությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ և իշխանական ջահելների` մերօրյա կոմերիտականների» մասնակցությամբ Հրազդանի կիրճում պետք է շաբաթօրյակ անցկացներ: Հիմա ի՞նչ է լինելու...
Պատասխանելով «Ժամանակի» հարցերին, «ԿԲ նախկին նախագահ» Բագրատ Ասատրյանը խորհուրդ է տալիս միանշանակ չգնահատել անցած չորս ամիսների տնտեսական աճը, քանզի հրապարակված տվյալները «լուրջ անհանգստանալու հիմքեր» են տալիս, մասնավորապես այն, որ ապրիլին մարտի նկատմամբ արձանագրվել է ՀՆԱ-ի մոտ 6 տոկոս անկում: Բացի այդ, ԿԲ նախկին նախագահը «այլևս լուրջ չի վերաբերվում» ԱՄՀ Հայաստանի ներկայացուցչությանը, չնայած այն «մեծ ջանքեր է ներդրել համակարգային բարեփոխումների ակտիվ շրջանում»: Այս խնդրում Բագրատ Ասատրյանի կարծիքը լիովին համընկնում է Հրանտ Բագրատյանի կարծիքին. վերջինս նույնպես թերահավատ է ԱՄՀ «ջահելների» տնտեսական վերլուծության և կանխատեսման վերաբերմամբ, բայց «168 ժամի» Բաբկեն Թունյանի դիտարկմամբ նրանք «երբեմն նաև մատնանշում են մեր տնտեսության ամենախոցելի կողմերը», օրինակ` օլիգոպոլիաների գոյությունը:
Հրանտ Բագրատյանի մամուլի ասուլիսին «Նովոյե վրեմյան» այսօր է անդրադարձել` հընթացս փոխանցելով հերթական «համաղետը» վերապրածների կարծիքը, որ «եթե Բագրատյանը տնտեսությունից որևէ բան հասկանար, ապա մենք խոր փոսում չէինք հայտնվի»:
Ոչ թե անբարվոք, այլ «շատ վատ» եղանակից է բողոքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը` «Հայոց աշխարհում» հանգամանորեն ներկայացնելով ոլորտում ստեղծված վիճակը և կառավարության ձեռնարկած քայլերը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ