Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 25 մայիսի 2010

Խոսքի գեղեցկությո՞ւն, թե՞ ծրագրի արդյունավետություն

ՀՀ վարչապետի մայիսի 22-ի ելույթը ԱԺ-ում «168 ժամին» դրդել է կասկածել ժողովրդական իմաստության իրավացիությանը, ուստի հոդվածի վերնագիրն ստացել է հետևյալ տեսքը. «Կրկնությունը ոչ միայն գիտության մայրն է»: Մեջբերելով ելույթի դրույթների մի մասը, հոդվածագիր Բաբկեն Թունյանը դժվարանում է «այս ամենը հակաճգնաժամային միջոցառումներ անվանել», քանի որ դրանք պետք է առանց այդ էլ արվեին: Իրականում դրսից ստացված վարկերն օգտագործվել են «պարզապես ջրի երեսին մնալու, «ծայրը ծայրին» հասցնելու համար»: «Ժամանակը» նույնպես դժգոհ է` «Եթե նման տնտեսական «աճը» մի քիչ էլ շարունակվի, լրիվ սոված ենք մնալու», հավաստում է հոդվածի հեղինակ Արա Սարդարյանը և հավելում. «ինչ է ստացվում. տնտեսությունն աճում է,...իսկ մարդիկ գնալով ավելի ու ավելի վատ են ապրում»: Հետո նա ընթերցողին մեկ առ մեկ բացատրում է, որ իրականում այս տարվա անցած ամիսներին ոչ մի աճ էլ չի եղել և բերում իր տարակուսանքը առաջացրած հետևյալ օրինակը. «...ստացվում է, որ արդյունաբերությունն աճում է 13 տոկոսով, որն աշխատում է հիմնականում գազի օգտագործմամբ, սակայն գազի սպառման ծավալները կտրուկ անկում են արձանագրում»: «Առավոտի» փոխանցմամբ «խաբեությամբ գազը թանկացնելու համար» երեկ Գյումրիում կայացած ՀԱԿ-ի հանրահավաքում «Հայռուսգազարդին» քննադատել է նաև Հրանտ Բագրատյանը: Բացի այդ, նա ծաղրել է «հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տգիտությունը» և ընդհանրապես, «քաղաքական թեմաներից առավել գյումրեցիներին հետաքրքրել է Հրանտ Բագրատյանի տնտեսական վերլուծությունը»:
«Նովոյե վրեմյան» և «Կապիտալը» անդրադարձ են կատարել ՀՀ վարչապետի մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Եվրազեսի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպումներին: Արմեն Խանբաբյանի դիտարկմամբ նշված կազմակերպությունների արդյունավետության մասին վաղ է խոսել և համագործակցության առավել իրական մեխանիզմը առաջվա պես մնում են երկրների երկկողմ հարաբերությունները: «Կապիտալը» հարցնում է` «Եթե Ասիական զարգացման բանկից հնարավոր է ավելի էժան միջոցներ ներգրավել, անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը փորձում այդ միջոցները հայթայթել Եվրազեսի հիմնադրամից»:
«Հայքին» մտահոգել է համահայկական բանկի ստեղծման ձգձգումը այն դեպքում, երբ Տիգրան Սարգսյանն ու Արթուր Ջավադյանը «խոստանում էին, որ 2009թ. բանկն արդեն կգործի»: «Առայժմ հայտնի չէ անգամ, թե երբ է կառուցվելու բանկի գլխամասային շենքը» շարունակում է թերթը` մինչ այդ չմոռանալով հիշեցնել ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքը, թե «նման բանկի ստեղծումն առհասարակ աբսուրդային է»:
«168 ժամը» անդրադարձել է «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի և ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու առիթով հարուցված քրեական գործին: Հիդրոլոգիական նավ ձեռք բերելու այդ գործարքը և քրգործը «կապվում է նախկին նախարար Վարդան Այվազյանի անվան հետ», սակայն վերջինս երեկ թղթակցին ասել է. «Ես էդ գործում չկամ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ