Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 26 մայիսի 2010

Ինչ պետք է անել, որ չի արվում

«Հայկական ժամանակը» խիստ կարևորել է Կարինե Մինասյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ նշանակելու վարչապետի երեկվա որոշումները. «Դժվար է միանշանակ պնդել, թե Կարինե Մինասյանի անսպասելի ազատվելը պաշտոնից վարչապետի պարտությունն էր` Գագիկ Խաչատրյանի հետ ճակատամարտում, բայց բիզնեսի ներկայացուցիչները հենց այսպես են մեկնաբանում տեղի ունեցածը»:
Տեղեկացնելով, որ երեկ ֆոնդային բորսայում մեկ դոլարն արժեցել է 380.77 դրամ, նույն թերթը անիմաստ է համարում նշել, որ «դրամի այսպիսի արժևորումն անդառնալի հարված է հասցնում տնտեսությանը` խոչընդոտելով արտադրողներին և արտահանողներին, միևնույն ժամանակ նպաստելով ներմուծման աճին: Սրանից շահում են միայն խոշոր ներկրողները»:
«ՀԺ»-ն, անդրադառնալով ջրի թանկացման և քաղաքապետարանի կողմից դրա սուբսիդավորման թեմային, հիշեցնում է գազի թանկացումը սուբսիդավորելու վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե ինքը խորհուրդ է տալիս, որ այսուհետ ոչ ոք խորհուրդ չտա սուբսիդավորել սակագինը: Թերթը դրան հավելում է իր կարծիքը. «...այսպիսի սուբսիդավորումն ինքնին մեծագույն հիմարություն լինելով` նաև օգտագործվում է էժանագին ինքնագովազդների համար: Հիմա դրանից որոշել է օգտվել Գագիկ Բեգլարյանը` դրա համար ծախսելով մեր` հարկատուներիս վճարած հարկերը»:
«Առավոտը» տպագրել է նախկին պոլիտեխնիկի աշխատակից Հրայր Կարապետյանի` ՀՀ նախագահին, վարչապետին և ԿԳ նախարարին ուղղած բաց նամակը, որտեղ առաջարկում է, «ելնելով հանրապետության ապագայից», վերականգնել պոլիտեխնիկական և գյուղատնտեսական ինստիտուտները` դա բացատրելով տնտեսության մի շարք ճյուղերում կադրերի պակասով:
«Կապիտալը» անդրադարձել է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգի հարցերից մեկին. «Գյումրու տեխնոպարկը կկլանի ևս 200մլն դրամի պետական միջոցներ, իսկ արդյունքները դեռ տեսանելի չեն»: Հիշեցնելով, որ դեռևս 1.5 տարի առաջ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, թե տեխնոպարկը կֆինանսավորվի նաև մասնավոր հատվածից, հոդվածի հեղինակ Արեմենակ Չատինյանը մատնանշում է, որ դա ոչ միայն իրականություն չի դարձել, այլև այս տարի նախորդի համեմատ պետությունն ավելացնում է աջակցության չափը: Ավելին, վաղվա փաստաթղթերի նախագծում նույնիսկ չի նշվում, թե 2009թ. հատկացված գումարն ինչ արդյունք է տվել:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ