Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 27 մայիսի 2010

Վարչապետի մեկուսացումը, տերովի և անտեր հոբելյարները

Վարչապետի «մեկուսացման» վարկածն առաջ է քաշել «Հայկական ժամանակը»` իբրև ապացույց ներկայացնելով մի շարք կադրերի «ճակատագիրը»` Ահարոն Չիլինգարյան, Արտակ Շաբոյան և վերջապես Կարինե Մինասյան. «Տիգրան Սարգսյանը ոչ մի կերպ չի կարողանում իր թիմակիցներին ՊԵԿ-ում տեղավորելուց հետո պաշտպանել նրանց»:....«Կառավարությանն առընթեր այս հիմնարկությունը, բառիս ամենավատ իմաստով, ավելի զորեղ ու ազդեցիկ է, քան ամբողջ կառավարությունը»: Այս դիտարկումից հետո հոդվածի հեղինակ Հայկ Գևորգյանը բնութագրում է ՊԵԿ-ի և անհասկանալի «իմաստ և նշանակություն» ունեցող էկոնոմիկայի նախարարության գործառույթները և կանխատեսում այդ գերատեսչությունների մոտալուտ ապագան:
«Առավոտը» նկարագրում է վարչապետի այցը Տավուշի մարզ, «Հայոց աշխարհը» փորձում պարզաբանել, թե «Ի՞նչ նպատակով են արժևորում դրամը» և դժվարանում այդ անել, «Հայքը» փոխանցում է Աբգար Եղոյանի այն մտահոգությունը, թե «Հայաստանի ոչ պարենային ապրանքների 90 տոկոսը չունի հայերեն մակնշում», «Հայոց աշխարհը» և «Գոլոս Արմենիին» միանգամից, բայց տարբեր լեզուներով ընթերցողի ուշադրությանն են հանձնում ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանի «Սովյալ գյուղը չի կարող երկիր կերակրել» հոդվածը:
«Կապիտալը» շարունակում է իր լավ ավանդույթը` անդրադառնալ կառավարության առաջիկա նիստի օրակարգային հարցերին. «Հայագիտությունը` որպես գերակայություն. կառավարությունն ըստ էության վերջնականապես չի կողմնորոշվել գիտության գերակայությունների հարցում», «Հայոց աշխարհի» Կիմա Եղիազարյանը մատնանշում է տերով (Հրանտ Մաթևոսյան) և անտեր (Արամ Մանուկյան, Հովհաննես Թումանյան, Դանիել Վարուժան) հոբելյարների հանդեպ կառավարության ցուցաբերած վերաբերմունքը, իսկ «Նովոյե վրեմյան» հայատառ թերթին անգամ պատիվ բերող սկզբունքայնությամբ պայքարում է, որպեսզի այլ լեզվի սովոր իր ականջի համար խորթ և անընկալելի «Արբուն» բառը հանկարծ քաղաքացիություն չստանա: Այսօր այս թերթը դիմել է ռուսական «Իզվեստիայի» օգնությանը` այնտեղից արտատպելով «Ինչպես հայկական կոնյակը դարձնել արբուն» հոդվածի շարադրանքը և հավելելով, որ «Արբուն» անվամբ բնակավայր կա Ուդմուրտիայում, ինչը նույնպես կարող է թյուրիմացության տեղիք տալ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ