Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 28 մայիսի 2010

Տոն, որն այսօր մամուլի հետ չէ

Դա է պատճառը, որ լրատվամիջոցներում առատ են շատ ավելի «կյանքային» և «պրոզայիկ» դատողությունները: «Դե ֆակտո իրավունքի» Տ.Լևոնյանը «կարճ-կոնկրետ» հնարավոր է համարում, որ միառժամանակ հետո Կարինե Մինասյանը նշանակվի նախարար, իսկ Ներսես Երիցյանը, «որն առավել հաճախ է ենթարկվում կոալիցիոն գործընկերների հարձակումներին», կտեղափոխվի որևէ միջազգային կառույց: «Առավոտի» փոխանցմամբ պակաս ինքնատիպ միտք չի հայտնել Պարույր Հայրիկյանը` օտարալեզու դպրոցներ բացելու գաղափարը որակելով վտանգավոր և ազգադավ քայլ. «Մեղքը թող գցեն ում վրա ցանկանում են` նախագահի, վարչապետի, բայց հանրապետական կուսակցությունը ճիշտ կանի, եթե սահմանազատվի այդ նախաձեռնությունից և պաշտոնական մակարդակով հետ կանչի իր նշանակած նախարարին»: Այս թերթը փոխանցել է մեկ այլ հայտարարություն ևս. պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալու հավանականության հարցին, Ռազմիկ Զոհրաբյանն ասել է. «Այսօր մենք վարչապետի կարիք չունենք, քանի որ կա Տիգրան Սարգսյան»:
«Իրավունքին» խիստ զայրացրել է ՀԱԿ-ի Գյումրու հանրահավաքում Հրանտ Բագրատյանի` «հայ ժողովրդի հասցեին արտաբերած մի լուտանքը, որն անգամ թուրքը իրեն թույլ չի տալիս: Նա բառացի ասել է. «Որ ասում են` թուրքերը եկան գենոցիդ արեցին, սուտ է, ամենամեծ գենոցիդ անողը հայերի գլխին եղել են հայերը»: Եվ սա բավական է եղել, որ «ԼՏՊ-ի տնտեսական գաղափարախոս, ժամանակին ամբողջությամբ ձախողված» նախկին վարչապետն իր տեղն ունենա ոչ միայն թերթի «Ընկ. Փանջունու անկյունում», այլև «Մեռյալ սեզոն» մարաթոնից առաջ» հոդվածում: Այն ամփոփում է անցնող շաբաթվա «նշանակալի իրադարձությունները»` արծարծելով Կարինե Մինասյանի թեման, ինչպես նաև հիշեցնելով ԱԺ նախագահի անհամաձայնությունը «կառավարության ծրագրերի հետ», Նաիրա Զոհրաբյանի այն պնդումը, թե հեռուստատեսության և ռադիոյի օրենքը, հակառակ վարչապետի հայտարարության, միջազգային փորձաքննություն չի անցել: Եվ էլի մի հոդված նույն թերթից` «Յո՞ երթաս, Հայաստան», որտեղ վարչապետի` ԱԺ-ում ունեցած վերջին ելույթից արվում են մեջբերումներ և տեղնուտեղը քննադատվում:
«Հարկերի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների առնչությամբ «Առավոտը» նշում է, որ «տարեսկզբից հարկ վճարողների համար հաշվառման գործընթացն ավելի հեշտ է լինելու»: Մեկ այլ հոդվածում Հ.Ջեբեջյանը պնդում է, որ «կառավարությունը տնտեսվարողների նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորում»: Իբրև ապացույց տպագրված է «սպիտակ համարանիշով չլիցենզավորված տաքսի» ավտոմեքենայի լուսանկարը:
Տնտեսական թեմայով իր «Հարկային ռեկետ», որի արդյունքում եկամուտներն աճել են 20 տոկոսով» հոդվածում «Ժամանակը» ևս մեկ անգամ կրկնում է, որ «տնտեսական աճը իրականում ֆիկցիա է, որովհետև այն տեղի է ունեցել կամ գների փոփոխության, կամ միջազգային շուկայում մետաղների թանկացման արդյունքում»:
«Կապիտալը» փոխանցում է համաշխարհային տնտեսության վիճակի ՄԱԿ-ի գնահատականը, ըստ որի «ռեսուրսներով աղքատ երկրները, օրինակ` Բելառուսը, Հայաստանը, Ղըրղստանը և Ուկրաինան, կշարունակեն կախում ունենալ արտաքին աջակցությունից»:
«Դելովոյ էքսպրեսը» ներկայացնում է ՏՏ ոլորտի զարգացման վերաբերյալ իր անցկացրած «կլոր սեղանի» նյութերը` «Հայտեխն իբրև բարձր տեխնոլոգիաների ցատկահարթակ»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ