Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 1 հունիսի 2010

Մեր բազմազբաղ գործիչները

«Ազգը» և «Առավոտը» միաբերան տեղեկացնում են, որ Խորվաթիայի նախագահի հրավերով այդ երկիր է այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Առավել քան կարևորվել է համագործակցությունը երկու երկրների գործարարների միջև»,-նշում են թերթերը և հավելում, որ «Խորվաթիայի նախագահը կարևորել է հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման գործում Գագիկ Ծառուկյանի նշանակալի ավանդը»:
«Գոլոս Արմենիին» Մարինա Մկրտչյանի «Արթուր Բաղդասարյանը դարձյալ ընկղմվում էր ամբոխահաճության ճահճուտը» հոդվածով անդրադառնում է ՕԵԿ առաջնորդի վերջին ժամանակների գործունեությանը, որն առավել ցայտուն է արտահայտվել հեռուստաընկերություններից մեկում ունեցած նրա ելույթում: Ըստ թերթի, «ամբոխահաճությունն անբուժելի հիվանդություն է», և Արթուր Բաղդասարյանի ելույթը «դրա ապացույցն է»:Հոդվածագրի դիտարկմամբ կուսակցապետը խոսել է շատ ու շատ հարցերի մասին, բայց չի հիշատակել տեղեկատվության ոլորտը, որտեղ, շատերի գնահատմամբ, Հայաստանը տանուլ է տալիս:
ՀՀ կառավարության թարմացված և նոր կայքերի բացմանը նվիրված Դավիթ Սարգսյանի մամուլի ասուլիսը երեկ հանգամանորեն լուսաբանել են էլեկտրոնային լրատվամիջոցները, իսկ այսօր` «Հայաստանի Հանրապետությունը» («Հասարակություն-կառավարություն շփումները` ավելի թափանցիկ»), «Կապիտալը» («Կառավարությունը որոշել է ավելի թափանցիկ դառնալ. լրատվամիջոցները նոր մրցակից կունենան»):
«Հայոց աշխարհն» արձանագրում է, որ «Բյուջեի եկամուտներն առաջ են ընկել ծախսերից», իսկ «Իրավունքը», լուսաբանելով ՀՀ վերահսկիչ պալատի 2009թ. հաշվետվության քննարկումը Ազգային ժողովում, հարցնում է` «Պետությունը չի՞ ուզում բյուջեն թալանողներին պատժել»:
«168 ժամի» Բաբկեն Թունյանը դիտարկում է «Կարծելու և կանխատեսելու աննշմարելի սահմանը» և մի շարք օրինակներով հանգում այն եզրակացության, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի «կանխատեսումները երբեք իրականություն չեն դարձել»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ