Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 2 հունիսի 2010

Տնտեսության վերականգնո՞ւմ, թե՞ խորացող ճգնաժամ

Ուսանողների հետ երեկվա հանդիպմանը վարչապետի արած հայտարարությունները «Կապիտալի» կարծիքով «բավական ուշագրավ» էին: Տիգրան Սարգսյանը մեզանում հնարավոր է համարում տնտեսագետ Ռուբինիի կանխատեսած սցենարը, ըստ որի «լուրջ անկում» արձանագրած երկրներն այս տարի կարձանագրեն «կտրուկ վերականգնում»: Այս համատեքստում ուշագրավ է «Հայոց աշխարհի» դիտարկումը. «Դոլարն էժանանում է, իսկ ներմուծումը` ոչ. ո՞վ պետք է վերջապես պայքարի այս երևույթի դեմ»: «Կապիտալին» զարմացրել է ՌԴ Գայդարի ինստիտուտի այն վերլուծությունը, որի համաձայն «Թուրքմենստանի ԿԲ-ն ավելի անկախ է, քան Հայաստանինը»:
«Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյանն այս անգամ վիճարկում է ՀՀ ԱՎԾ հրապարակած անցած չորս ամսվա արտահանման աճի 64 տոկոս ցուցանիշը: Պարզվում է, որ այդ արդյունքն ստացվել է «միայն հանքահումքային արտադրանքի, մետաղի ջարդոնի, ադամանդի և ոչխարների արտահանման հաշվին»: Այնուհետև «պարզ թվաբանական գործողություններ» անելով հոդվածագիրը ստանում է հետևյալը. «տնտեսության բոլոր մնացած ճյուղերի արտադրանքի արտահանումն անցած տարվա համեմատ նվազել է 5 միլիոն դոլարով», այսինքն` մեր տնտեսության «որակը, տվյալ դեպքում` մրցունակությունը» շարունակել է անկում ապրել նույնիսկ ճգնաժամային ամենածանր ժամանակահատվածի համեմատ: Սրանից կարելի է անել մեկ եզրակացություն, որն արտահայտված է հոդվածի վերնագրում` «Ճգնաժամը խորանում է»:
«Առավոտը» և «Հայոց աշխարհը» արծարծում են «ավետարանական եկեղեցու առաջնորդ Լևոն Պարտագճյանի» ձախողված բարեգործության թեման. այս գործիչը կառավարության` իրեն ուղղված մեղադրանքի ապացույցներն է պահանջում:
«Հայքը», կրկին դիմելով «կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների» օգնությանը, բացատրում է Կարինե Մինասյանի պաշտոնաթողության բուն պատճառը` նա չի կարողացել ՊԵԿ-ում դառնալ «վարչապետի «աչքը» և «ականջը»: Թերթը հիշեցնում է, որ նույն «ճակատագրին էր արժանացել նաև Ահարոն Չիլինգարյանը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ