Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 3 հունիսի 2010

«Վտանգավոր թեմաները» և «Անհամամասնական Հայաստանը»

«Ժամանակը» ներկայացրել է Երևանի նախկին քաղաքապետ Վ.Խաչատրյանի տեսակետները Հայաստանի տնտեսական աճի, ճգնաժամի պայմաններում կառավարության գործունեության, օլիգոպոլիաների դեմ պայքարի անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի գնահատականների վերաբերյալ և կարծիք հայտնել, թե իշխանություններին «պետք չէ միջին խավ, որին չեն կարող 3-5 հազար դրամով գնել»:
«Հայկական ժամանակը» օլիգոպոլիաների թեման համարել է «վտանգավոր» և ամեն կերպ փորձել հիմնավորել, թե ինչու վերջին ժամանակներս «օլիգ» տառերով բառեր չեն արտասանվում»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի` «Թեքեյան» մշակութային կենտրոնում հրավիրված համաժողովի ուշագրավ մանրամասներին, մասնավորապես` թե ինչու «Աշոտյանին թույլ չեն տվել խոսել»: «168 ժամը» «սեփական մանրադիտակի» տակ է առել տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացները և ոչ մի լուսավոր կետ չի տեսել: Ավելին, ըստ հոդվածագրի` չնայած «բոլորը գիտեն», որ «նախաճգնաժամային տարիներին Հայաստանի երկնիշ թվերով աճած տնտեսությունը փուչիկ է` հիմնված...շինարարության վրա», այդուհանդերձ կառավարությունը շարունակում է նույն «ոլորտի խթանումը», թեև տարփողվում է տնտեսության «դիվերսիֆիկացիան»: Թերթի մի այլ հրապարակում անդրադարձել է հանրապետության տարբեր շրջանների անհամամասնական զարգացման իրողությանը և դրա հետևանքներին: «Գոլոս Արմենիին» նախ գրել է, թե օրենքների նախագծերի ստեղծման կառավարության աշխատաոճը «դժգոհության առիթ» է տվել ԱԺ խոսնակին, ապա փորձել գտնել օրենքների ընդունման աշխատաոճի «յուրօրինակ մանրամասներ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ