Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 4 հունիսի 2010

Օրենքի սահմանում գործելու հմայքը

«Հայքի» փոխանցմամբ Վարդգես Գասպարին երեկ նստացույց է արել Ազատության հրապարակում` դրանով իսկ ապացուցելով, որ այդ բողոքի գործողությունը «Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում»: Այնուհետև հոդվածագիրը նկարագրում է այն պայմանները, որոնց դեպքում իրենց լավ կզգար Հայաստանի վերնախավը, այդ թվում վարչապետ Տիգրան Սարգսյանը` «եթե դոլարի փոխարժեքը որոշեին ոչ թե մի քանի հոգով, այլ այն ձևավորեր շուկան»: Սակայն «Հայկական ժամանակի» դիտարկմամբ, գոնե երեկ, երբ դրամն արժեզրկվել էր մոտ 1 տոկոսով, «կենտրոնական բանկը չի միջամտել»: Այս պահին թերթը դեռևս դժվարանում է ասել դրամի արժեզրկման պատճառը: Իսկ ահա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը, նույն թերթի փոխանցմամբ, իբր հայտարարել է, թե «կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականությունը կազմակերպված հանցագործություն է»: Այս միտքը նա արտահայտել է երեկ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր հայ-գերմանական համաձայնագրի նախագիծը:
Ընդհանուր առմամբ էլեկտրոնային մամուլը` երեկ, տպագիրն` այսօր հատկապես ուշադրություն են դարձրել «անաղմուկ հարսանիքների» («Ազգ», «Ժամանակ», «ՀԺ», «Առավոտ») և «անաս»-ի փոխարեն «կենդանի» բառահիմքի ներմուծման թեմաներին, իսկ «Հայքը» վերջին նորամուծությունը համեմատել է հեստապարի և արբունի հետ:
«Իրավունքի» տնտեսական առաջատար նյութը, որի վերնագիրն է «Եթե հարկերն ավելանում են ստվերի հաշվին, ապա ո՞ւր են հարկային հանցագործները», հեղինակել է Քերոբ Սարգսյանը: Պակաս կարևոր հարց չի արծարծել «Դելովոյ էքսպրեսի» Էդվարդ Նաղդալյանն իր «Հարավային Կովկասի երկրների նոր ուղեծիրները» հոդվածում: Վերլուծելով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի «մուտքն ու ելքը» համաշխարհային տնտեսական ճգնաժամ, հեղինակը նշում է, որ այդ երեքից առավել մեծ կորուստ է ունեցել Հայաստանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ