Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 5 հունիսի 2010

ԿԲ նախկին նախագահի ներկա մտահոգությունները

ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բ.Ասատրյանի` Հայաստանում վերջին ամիսներին արձանագրված տնտեսական աճի և Կենտրոնական բանկի վարած քաղաքականության վերաբերյալ գնահատականները լրատվամիջոցները ներկայացրել են ուշագրավ վերնագրերով. «Ուրիշի հաշվին լավ ենք ապրում» («Հայք»), «Կառավարությունը մի լեզվով է խոսում, տնտեսությունը մի այլ լեզվով է ընթանում» («Առավոտ»), «Օլիգարխներն ուղղակի խժռում են փոքր ու միջին բիզնեսը» և «Առաջիկայում լինելու են դժվարություններ» («168 ժամ»): «Կապիտալը» հատկապես ընդգծել է ԿԲ նախկին նախագահի մտահոգությունները. «իշխանությունները պետք է խիստ անհանգստանան արտաքին պարտքից», «Սպառողական գների բարձրացման հիմնական բեռն ընկել է պարենային ապրանքների վրա», «Հյուսիսային պողոտան ամբողջովին կառուցվել է «կեղտոտ» փողերով», «մեր տնտեսությունն ամբողջովին մոնոպոլիզացված է» և այլն: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության` մի քանի երկաթուղային կայարանների փակման վերաբերյալ որոշմանը և նշել, որ «կառավարությունը ռուսական կոնցեսիոներից պահանջում է չեղյալ համարել որոշումը»:
«Հայոց աշխարհը» դիտարկել է տնտեսական աճի և հարկային եկամուտների հիմնախնդիրները, նշել, թե չնայած առաջին հայացքից տարօրինակ է, որ «հարկային եկամուտների հավաքման տեմպը» գերազանցում է տնտեսությանը, սակայն իրականում կան օբյեկտիվ պատճառներ», ապա փորձել բացահայտել դրանք:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ