Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 9 հունիսի 2010

Տրակտատի ժանրային առանձնահատկությունները

«Հայքի» «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները» կրկին վարարել են. «առաջիկա օրերին պաշտոնանկ է արվելու գյուղատնտեսության նախարարի պաշտոնում հայտնված ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը, որի աշխատանքից Տիգրան Սարգսյանը խիստ դժգոհ է»: Դրանով վարչախումբն ազատվում է «Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող երիտասարդի կադրերից»:
Ինչպես էլեկտրոնային, այնպես էլ տպագիր մամուլի ուշադրության կենտրոնում են ՀՀ ԱԺ-ում քննարկված 2009թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը և վարչապետի ելույթը. «Տնտեսական միջավայրի բարելավման արդյունքները դրական են» («Հայաստանի Հանրապետություն»), «Վարչապետը ճգնաժամից ստացած դասերն է նշում, իսկ ընդդիմախոսները 2009-ի բյուջեի կատարողականը քննադատում են» («Ազգ»), «Կառավարությունը բռնել է տնտեսության դիվերսիֆիկացման ուղին» («Ռեսպուբլիկա Արմենիա»), «Ճգնաժամի դասերը` ըստ վարչապետի» («Կապիտալ»): Այս թեման «Առավոտը» լուսաբանել է «Հակագրոհ» վերնագրով և հետևյալ ենթավերնագրով. «Երեկ և´ երկրի վարչապետը, և´ էկոնոմիկայի փոխնախարարը տարբեր վայրերում և տարբեր առիթներով գովերգել են կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումները»: Հատվածաբար ներկայացնելով վարչապետի ելույթը, թերթը «սահուն անցում» է կատարել փոխնախարար Արա Պետրոսյանի ասուլիսին, որը նույնպես լուսաբանվել է «Թերթ», «Պանորամա» և «Նյուզ» կայքերում, «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Կապիտալ» թերթերում:
Մամուլի ընդհանուր գնահատականից էապես տարբերվում են «Ժամանակի» «Ա.Խ.»-ի «Գործի փոխարեն միայն տրակտատներ» հոդվածի շեշտադրումները: Հեղինակի կարծիքով «փաստորեն 1,5 տարի պետք եկավ, որպեսզի վարչապետը հասկանա, որ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ»: «Ա.Խ»-ն ՀՀ վարչապետին ներկայացնում է նաև «չտեսնելու» մեղադրանք: «Տեղական արտադրությունը դրամի արժեվորման արդյունքում այլևս մրցունակ չի դրսից ներկրվող ապրանքների հետ մրցակցությունում»,-ուսուցանում է «Ա.Խ.»-ն և տեղնուտեղը նկատում, որ «վարչապետը սա, բնականաբար, չի տեսնում»: «Կամ էլ տեսնում է»,-ուշքի է գալիս հոդվածագիրը,-«բայց նախընտրում է օլիգոպոլիաների դեմ պայքարի անհրաժեշտության մասին տրակտատներ կարդալ, քան կոնկրետ քայլեր ձեռնարկել»: Այս պահին «Ա.Խ.»-ի երևակայությունը սպառվում է, և նա հոդվածը ավարտելու համար դիմում է Խնկո Ապոր օգնությանը:
Հրատապությունը չի կորցրել օտարալեզու դպրոցների թեման: «Առավոտը» նոր հատվածներ է մեջբերում Տիգրան Սարգսյանի այն ելույթից, որի ժամանակ նա հայտնել է, թե գաղափարի հեղինակը ինքն է եղել, իսկ խնդրի էությունը ընդամենը երկու դպրոցի աշխատելու հնարավորություն տալն է: «Երկու դպրոցի պատրվակով ուզում են բացել 11-ը»-նշում է թերթը: «Հայոց աշխարհի» էջերում թեման շարունակել է ազատամարտիկ-հրամանատար Արկադի Կարապետյանը, որը նույնպես միացել է օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ ծավալված շարժմանը: «Բայց մենք բոլոր փուլերում պետք է լինենք գերակտիվ և հարաճուն ագրեսիվ. Տիգրան Սարգսյանի այս գնահատականը հաճույքով վերագրում եմ ինձ»,- թերթի թղթակցին ասում է Ա. Կարապետյանը և եզրափակում. «Մի խոսքով, պայքարն անզիջում է լինելու»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ