Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 10 հունիսի 2010

Ոգևորության պտուղներն աշնանն են հաշվում

«168 ժամը», «Գոլոս Արմենիին», «Ժամանակը» անդրադարձ են կատարել ԱԺ-ում կառավարության հաշվետվության քննարկմանը և վարչապետի ելույթին, կամ քննադատել կառավարությանը, կամ փոխանցել պատգամավորների քննադատությունը: Բաբկեն Թունյանը նկատել է, որ խորհրդարանում ելույթ ունենալիս «Տիգրան Սարգսյանը գրեթե 80 տոկոսով կրկնում է նույն` արդեն ասած մտքերը»: Սակայն լրագրողի աչքից չի վրիպել, որ «ամսեամիս» ելույթների մեջ մի բան, այնուամենայնիվ, փոխվում է` «ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշները»: Դրանք համեմատելով ԱՊՀ երկրների ցուցանիշների հետ, Բ. Թունյանը հոդվածի վերջում նույնիսկ արդարացնում է իշխանության ներկայացուցիչների ոգևորությունը.«Կարևորը մարդն ինքն իր արածից գոհ լինի, կամ էլ ուրիշների արածը համարի իրենը ու գոհանա: Դա գործելու խթան է»: «Ժամանակի» Արա Սարդարյանին հատուկ չէ այդ լավատեսությունը, քանի որ նա վարչապետի ԱԺ-ում ունեցած ելույթի և երկու ամիս  առաջ արած հայտարարության`փոքր ու միջին բիզնեսին վերաբերող հատվածներում իրարամերժ մտքեր է տեսել. «Վարչապետը կամ երկու ամիս առաջ է ստել, կամ հիմա է ստում»: Իր կասկածը փարատելու համար լրագրողը դիմել է տնտեսագետ Արա Նռանյանին և ստացել միանգամայն գոհացուցիչ պատասխան. «Կառավարության գործունեությունը բնորոշվում է բազմաթիվ հակասություններով, իրարամերժ հայտարարություններով ու քայլերով»:Մանր ու միջին գործարարների գլխին կառավարության իջեցրած մահակի մասին է գրում «168 ժամի» Արա Գալոյանը: Սակայն նա էլ չի կարողանում չարձանագրել «մի լավ բան»` վարչապետը դասեր է քաղել և «պատրաստվում է պետական մասնակցությամբ արտահանումը խթանող ձեռնարկություններ բացել»:
«Առավոտը» շարունակել է «Տնտեսական աճ և զարգացում-2010. նախարարությունների «շարադրությունները» վարչապետի հանձնարարած թեմայով» հոդվածի տպագրությունը: Նույն թեմային է անդրադարձել «Գոլոս Արմենիին»` տպագրելով Աշոտ Արամյանի «Էներգետիկների և շինարարների «երազահանը» հոդվածը: Նույն թերթն ու նույն հեղինակը արծարծել են նաև գործազրկության ավելացման թեման. «Ինչպես աշխատանքի տեղավորել Աքիլլեսին. Հայաստանի տնտեսական աճն ապահովում են... ուրվականները»:
«Բա ո՞ւր է պոյեզը», հարցնում է «Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյանը և ընթերցողին հրավիրում «միասին հաշվել»` համոզվելու համար, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության «սցենարը չի իրականանում», ավելին, Ռուսաստանին շատ ավելի ձեռնտու է Իրան-Ադրբեջան տարբերակը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ