Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 12 հունիսի 2010

«Ձայն բազմաց»-ի մերօրյա դրսևորումները

Այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է, և այն նշել են «Ազգը», «Հայոց աշխարհը» և «Առավոտը»:
«Ժամանակին» հայտնի է դարձել, որ օտարալեզու մասնավոր դպրոցներում «ուսման վարձը կազմելու է տարեկան շուրջ 22 հազար դոլար»: Ուստի պատահական չէ, որ նախատեսվում է բացել 15 այդպիսի դպրոց. «կառավարության հաշվարկով հենց այդքան մարդ կարող է տարեկան 22 հազար դոլար ուսման վարձ մուծել»: «Ո՞ւմ համար է հնչում հանրային կարծիքը» հոդվածով «Ազգում» հանդես եկած ԵՊՀ երեք պրոֆեսորները խնդրո առարկայի շուրջ ծագած քննարկումը «թեժ» չեն համարում, քանի որ «թեժ կարող են համարվել այն քննարկումները, երբ բանավիճողները բաժանվում են երկու (կամ ավելի) հավասարազոր մեծ խմբերի, որոնք բերում են երկու կարծիքները հաստատող կամ մերժող փաստարկներ»: Սակայն տվյալ դեպքում «մի քանի պաշտոնատար մարդկանց առաջարկի դեմ բողոքեցին հազարավորները», ովքեր համոզված են, որ «օտարալեզու դպրոցների թույլտվությունը շղթայական ռեակցիայով հետագայում լայն ծավալներ է ընդունելու (կարևորը սկիզբն է` թույլատրելը)»:
Առողջապահության ոլորտում համավճարի ներդրման փորձնական ծրագրին անդրադարձել են տպագիր լրատվամիջոցներից երկուսը: «Հայկական ժամանակը» կարծիք է հայտնում , որ չնայած նորամուծության նպատակը «ստվերի» վերացումն է, սակայն դրա հետևանքով «անվճար բուժսպասարկում ասվածը, փաստորեն, գրեթե կվերանա»: «Հայոց աշխարհի» Վասակ Թարփոշյանն էլ գրում է. «քանի դեռ համակարգում չկա պատշաճ վերահսկողություն, անիմաստ է խոսել որևէ բարեփոխման արդյունավետության մասին: Ահա այս խնդրի մասին է, որ կառավարությունը պարտավոր է մտածել առաջին հերթին»:
«Առավոտը» ընթերցողին է ներկայացնում «Շիրակի մարզի իրավական խճանկարը»` տեղեկացնելով, որ այս տարվա առաջին 5 ամիսներին մարզում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 15 դեպք: «Չարաշահումներով առանձնացել են հատկապես մանկապատանեկան հաստատությունները»,-գրում է թերթը և ներկայացնում մարզի դատախազության տրամադրած փաստերը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ