Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 15 հունիսի 2010

«Հայեցի» կադրային քաղաքականություն

«Գոլոս Արմենիին» հոդված է գրել «հայկական ձևով» վարվող կադրային քաղաքականության մասին, քաղաքականություն, որը, Մարինա Մկրտչյանի կարծիքով, սկիզբ է առել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ օդանավակայանը ղեկավարում էին վարսավիրն ու գինեկոլոգը, իսկ կադրերն ընտրվում էին հետևյալ կարգախոսով. «Թեկուզ «պոլի փետ» լինի, բայց` ՀՀՇ-ից»: Այս դատողությունները նախորդում են նախկին և ներկա ՕԵԿ-ական պաշտոնյաների` գյուղնախարարության վարչության պետ Վռամ Գյուլզադյանի և նախարար Գերասիմ Ալավերդյանի աշխատանքում իբր տեղ գտած թերությունների նկարագրությանը: Իսկ ամենավերջում հոդվածագիրը ձևակերպում է իր հիմնական հարցը` «Մի՞թե կոալիցիոն կադրերը դեռևս գյուղատնտեսության, գիտության, կրթության և շատ այլ բաների վերջը չեն տվել...» Եվ այլն:
«168 ժամի» «Ոչ թե վարկ, այլ թալան» հոդվածի հերոս, ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը թղթակցին հայտնել է, որ իր աշխատանքից ազատման պատճառը ոչ թե ՎՊ հայտնաբերած ֆինանսական չարաշահումներն են, այլ այն, որ ինքն «աշխատանքի է անցել ավելի բարձր վարձատրվող ընկերությունում»: Թերթը խոստանում է այս պաշտոնանկության մանրամասներին անդրադառնալ առաջիկայում:
«Կապիտալը» անդրադարձել է ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, փորձաքննության և սերտիֆիկացման բնագավառում իրականացվող լուրջ բարեփոխումներին` լուսաբանելով Էկոնոմիկայի փոխնախարարի երեկվա մամուլի ասուլիսը, իսկ «Իրավունքի» Քերոբ Սարգսյանն իր ծավալուն հոդվածում փորձում է ապացուցել, որ «մենակ «էստի համեցեք»-ով տուրիստ չես ունենա», և դրան չի օգնի նույնիսկ Արենիի կաշվե տրեխը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ