Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 16 հունիսի 2010

Գնաճը և պրոտեկցիոնիզմի զոհը

«Ժամանակը», վկայակոչելով ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին սպառողական գների աճի վերաբերյալ ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալները, նախ նշել է, որ «սովորական երևույթ» դարձած թանկացումը տեղի է ունենում «դոլարի և եվրոյի կտրուկ արժեզրկման պարագայում», ապա գրել, թե որևէ պետական պաշտոնյա, նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, չեն պատասխանել այն հարցին, թե ինչու գները «շարունակում են աճել»: «Կապիտալի» փոխանցմամբ սիգարետի և ալկոհոլի արտասահմանյան, այդ թվում ուկրաինական արտադրողների նկատմամբ «խտրական քաղաքականություն վարելու արդյունքում» ՀՀ կառավարությունը «հայտնվել է բավական տհաճ վիճակում» և դարձել «պրոտեկցիոնիզմի զոհ»:
«Ի վերջո հաղթահարո՞ւմ ենք ճգնաժամը»- հարցրել է «Ազգը» և ինքն էլ պատասխանել` ներկայացնելով պետականորեն իրականացված հակաճգնաժամային միջոցառումները, դրանց դրական արդյունքները, միաժամանակ առաջադրելով տնտեսության կառուցվածքային վերափոխման հիմնահարցը: «Ռեսպուբլիկա Արմենիան» անդրադարձել է նախորդ շաբաթ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հակաճգնաժամային մի շարք միջոցառումների ու դրանց մեկամյա արդյունքների վերաբերյալ Էկոնոմիկայի փոխնախարար Ա.Պետրոսյանի մեկնաբանությանը:
«Առավոտը» տեղեկացրել է, որ երեկ ՀԱԿ-ը ներկայացրել է «Առողջության պահպանման քաղաքականությունը» ծրագիրը, որն ըստ բանախոսների (Հրանտ Բագրատյան, Արարատ Մկրտչյան, Լևոն Զուրաբյան) շարունակությունն է տնտեսական «100 քայլ» ծրագրի: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է Ջերմուկ քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրության թեմային, չմոռանալով հիշատակել թեկնածուների վաղեմի «ընկեր-խնամիական» կապերը և քաղաքի` զբոսաշրջության կենտրոն հայտարարելու կառավարության համապատասխան որոշումը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ