Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 17 հունիսի 2010

Քննադատությունը և կառավարման համակարգի բարեփոխումները

«Ժամանակի» հոդվածներից մեկում նշվել է, թե «Հայաստանում ձևավորվում են տրամադրություններ, որոնք «քաղաքական տեր չունեն», հեղինակը երևույթը համարել է «անոմալ», քանի որ նման պարագայում ավելանում է «հանրության մեջ եղած հիասթափության չափաքանակի ծավալը» և «դրա ազդեցությունը հանրային վարքի վրա»: Մի այլ հրապարակման մեջ թերթի զրուցակից, ՀՅԴ խորհրդարանական Ա.Մինասյանը հայտարարել է, թե կառավարության կողմից հիշատակվող տնտեսական աճն «իր մեջ որակ չունի», արդյունաբերության ոլորտում ֆորմալ առումով արձանագրված 12.9% աճը «կայուն չէ», փոքր ու միջին բիզնեսի միջավայրի բարելավման մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, կառավարությունը «հնարավորինս խեղդում է փոքր ու միջին բիզնեսին» և այլն: «Հայկական ժամանակը» թեման շարունակել է` վկայակոչելով ՀՀ նախկին վարչապետ Հ.Բագրատյանի դատողությունները, թե` «տնտեսության բոլոր ոլորտներում արտադրության կենտրոնացումը շարունակվել է» և «տնտեսության 40 տոկոսը հայտնվել է 7 ընտանիքների ձեռքում», տեղի է ունենում «պետության սեփականացում», «շուկայական գներ չկան», «կենտրոնական բանկ չկա», և դրամի փոխարժեքը որոշում են «մի քանի ներմուծողներ»:
«168 ժամը» ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի նախկին ղեկավարի աշխատանքից ազատումը կապել է ՎՊ կողմից կառույցում կատարված բացահայտումների հետ, հընթացս նշելով անանուն մի գործարարի հավաստիացումները, թե ժամանակին դրանց մասին «տեղեկացրել են թե ՀՀ վարչապետին, և թե Էկոնոմիկայի նախարարին ու Վերահսկիչ պալատի նախագահին»: Երկու այլ հրապարակումներում թերթը գրել է, թե «Նաիրիտը» 270-300 մլն դոլարի պարտք է կուտակել» ու այլևս «պարտքերի հաշիվը կորցրել է», իր հերթին «Կայմ» հեռուստաընկերությունը «Հ-1-ի» գովազդային ժամանակը վերավաճառելով ավելի մեծ շահույթ է ստանում, քան ինքը` «Հ-1-ը» /«Ի՞նչ է թաքնված վուվուզելների հնչյունների ետևում»/:
«Հայոց աշխարհը» տեղեկացրել է, որ մեր երկրի «արտաքին պարտքը հասնում է 3 միլիարդ դոլարի», նաև նկատել, որ այդուհանդերձ Հայաստանը մնում է «նվազ կամ միջին պարտքի բեռ ունեցող երկիր», մասնավորապես «զգալի բարելավում է նկատվում նաև արտաքին պարտք- արտահանում և արտաքին պարտք-պետական բյուջե ցուցանիշների առումով»: «Կապիտալը» գրել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է պետական ֆինանսական կառավարման համակարգի «10-ամյա բարեփոխումների» փուլ, որի նպատակն է «հասնել նրան, որ պետական միջոցներն առավել արդյունավետ ծախսվեն», ինչն իր հերթին «կբարձրացնի նաև Հայաստանի նկատմամբ վստահությունը»:
«Առավոտը» շարունակել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին գործող օրենքներում փոփոխությունների ու լրացումների շուրջ քննարկումների թեման, վկայակոչել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամ, սոցիոլոգ Ւ.Սարգսյանի մի շարք դիտարկումները և նկատել, թե «ՀՀ նախագահն ու վարչապետը տեղյակ չեն օրենքի մանրամասներին» և կամ իրենց հայտարարություններով փորձում են «խառնաշփոթ ստեղծել օտարալեզու դպրոցներ հիմնելու նախաձեռնության շուրջ»:
«Հայքը» անդրադարձել է սողանքների հիմնախնդրին, հայտարարել, թե Հայաստանում իբր սողանքների դեմ «պայքարում են թղթով» և հավելել, թե «կառավարությունը, ըստ էության, ձեռքերը պարզապես ծալել է, իսկ ավելի ճիշտ` պետբյուջեի փողերն է քամուն տալիս»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ