Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 18 հունիսի 2010

Բիզնեսի կարիքները, գնաճի տեմպերը և այլոց սպառնալիքները

«Հայկական ժամանակը» գրել է, թե ջրային ոլորտի քաղաքականությանը վերաբերող սեմինարի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ օրվա ընթացքում խմելու ջրի մատակարարումը հասել է 22 ժամի, և դա համարել հանրությանը տրամադրված «ակնհայտ կեղծ տեղեկատվություն», որի նպատակը, իբր, համաշխարհային բանկից «փող կորզելն է»: Մի այլ հրապարակման մեջ թերթը (նաև «Իրավունքը» և «Կապիտալը») անդրադարձել է երեկվա կառավարության նիստում Մինասի որմնանկարների վերականգնման վերաբերյալ վարչապետի առաջարկներին և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի նշանակության մասին, պարբերականի գնահատմամբ, Էկոնոմիկայի նախարարի «նոու հաուին» («...ինստիտուտում կառուցված աքսելերատորը չնայած հին է, բայց դա մեր «նոու հաուն է»): «Առավոտը» փոխանցել է նաև գիտական կենտրոնի տնօրեն Ա.Չիլինգարյանի նկատառումները, հավելել, որ կառավարության որոշմամբ ինստիտուտը վերանվանվել է Ազգային գիտական լաբորատորիա:
«Դելովոյ էքսպրեսը» գրել է, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին կարծիքները միանշանակ չեն և քննարկել բանկային համակարգի մի շարք հիմնախնդիրներ: «Հայկական ժամանակը» անդրադարձել է ՀՀ ԿԲ խորհրդի` վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ` 7.25 տոկոս թողնելու որոշմանն ու ՀՀ ԱՎԾ արձանագրած 1 տոկոս գնաճին և կարծիք հայտնել, որ Խորհուրդը ակամա արձանագրել է, որ չնայած դրամը արժևորվում է, և արտասահմանում ապրանքների գները նվազում են, «Հայաստանում գները աճում են»: «Կապիտալի» փոխանցմամբ հակառակը, Խորհուրդը փաստել է «տնտեսության ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրում» առկա անորոշությունները, սակայն նաև նշել, որ «գնաճի տեմպերը կշարունակեն նվազել»:
«Առավոտը» նկատել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիների» տնօրինությունը «վթարները կոծկում է, իսկ կատարած լրացուցիչ աշխատանքի դիմաց աշխատավարձ պահանջող աշխատողներին Շայդուլինը սպառնում է «նաև թլպատել»: «Կապիտալը» և «Հայքը» տեղեկացրել են, որ Երևանի նախկին քաղաքապետ Վ.Խաչատրյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ զուգահեռ է անցկացրել 38 տարի առաջ Իռլանդիայում տեղի ունեցած դեպքերի և 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների միջև, անդրադարձել ընթացող հարկային բարեփոխումներին և նշել, թե «տնտեսական առումով լավ բաներ չեն սպասվում», «ճգնաժամը կշարունակվի», քանի որ «իշխանության ձեռնարկած միջոցառումները հակառակ էֆեկտն են տալիս»: «Հայաստանի զրուցակիցը» գրել է, որ չնայած ձեռնարկված քայլերին, դեռևս փոքր ձեռնարկությունների գործունեությանը խանգարող խոչընդոտներ կան, նաև հավելել, որ 2010թ. կառավարությունն իր գերակա խնդիրների ցանկում ներառել է մի քանի կարևոր ծրագրեր, որոնք նույնպես մոտ ապագայում կխթանեն փոքր ձեռնարկատիրության զարգացումը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ