Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 19 հունիսի 2010

Վարուդակիսի հրաժեշտի խոսքերը

Մամուլը միահամուռ հրաժեշտ է տալիս ՀԲ Երևանի գրասենյակի տնօրենին. լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը: «168 ժամը» երկու չափաբաժնով է ձևակերպել իր մտքերը` չակերտավոր «Կառուցվածքային աջակցություն» և «Ստվերը մեծ է»: «Մեծ ստվեր` գերակա ճյուղում», -երկրորդել է «Կապիտալը», իսկ թե ի՞նչն է իրականում կարևորել Ա.Վարուդակիսը, իմանում ենք «Ազգի» վերնագրից. «Տնտեսական մրցակցության և հարկային-մաքսային վարչարարության բարելավումը Հայաստանում. հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ առանձնացրեց Արիստոմենե Վարուդակիսը»: «Հայկական ժամանակը» վշտացել է, որ գրասենյակի տնօրենը, որը մինչ այժմ «ավելի թափանցիկ էր աշխատում», երեկ անտեսել է այս թերթը և ասուլիսի հրավիրել միայն 5 լրատվամիջոց: Սա չի խանգարել, որ «ՀԺ»-ն մեջբերի Վարուդակիսի հիմնական միտքը` «Ստվերային տնտեսությունը պետք է բերվի օրինական դաշտ»:
Այս նույն թերթը ընթերցողին լուր է տվել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե Երևանում «ներկայումս 22-ժամյա ջրամատակարարում կա», մինչդեռ իրականում այդքան ժամանակ ջուր ունի մայրաքաղաքի բնակչության միայն 30 տոկոսը, հիմնված է եղել...«Երևանջուր» ընկերության տվյալի վրա, ինչը տեղեկացրել է վարչապետի օգնականը:
Դրամի «շռնդալից» արժևորումը «ՀԺ»-ի Հայկ Գևորգյանին մղել է գրել և տպագրել «Տրանսֆերտ լափելիս» հոդվածը, որից իմանում ենք, որ արժևորման պատճառը արտասահմանից ուղարկվող գումարների ավելացումն է: Մինչդեռ ապրանքները, հակառակ թերթի տրամաբանության, թանկանում են: «Իսկ սա նշանակում է, որ իշխանությունն իր օլիգարխ ներկրողների հետ անթաքույց ու լկտիաբար լափում է արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների աշխատանքի արդյունքը»: Կառավարությանը լուրջ մեղադրանք է ներկայացրել նաև «Գոլոս Արմենիի» Արա Մելիքսեթյանը, որի հաշվարկով անցյալ տարի Հայաստանն ստացել է 1.5 մլրդ դոլար վարկ, որի միայն 4 տոկոսը կամ 60 միլիոնն է ուղղել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Ի՞նչ նպատակով է ծախսվել մնացած 96 տոկոսը,-հարց է տալիս հոդվածագիրը, որին ոչ ոք, այդ թվում էկոնոմիկայի նախարարը, պատասխան չի տալիս: Իսկ ահա ֆինանսների նախարարը հանգամանորեն պատասխանել է նույն թերթի մեկ այլ թղթակցի բոլոր հարցերին. «Հիմնական շեշտը դրվում է կայուն աճի ապահովման վրա»,- ասում է նա:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ