Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 22 հունիսի 2010

«Ինչո՞ւ, ասա, ինչո՞ւ»...

Ավելի շատ մեկնաբանվում են 2010թ. հինգ ամսվա արդյունքները. «Տնտեսական ցուցանիշները գերազանցում են ակնկալիքները. արդյունաբերության արտադրանքի ծավալը աճել է 12.1 տոկոսով» («Հայաստանի Հանրապետություն»), «Տնտեսական աճը շարունակվում է. հինգ ամսում այն հասավ 8.8 տոկոսի» («Հայոց աշխարհ»), «Հայաստանի տնտեսական աճը հասավ 8.8 տոկոսի» («Ազգ»), «Աճում ենք ու աճում» («Առավոտ»), «Հունվար-մայիսին` 8.8 տոկոս աճ. աճել է նույնիսկ շինարարությունը» («Կապիտալ»): Ի տարբերություն վերը նշված թերթերի «Ժամանակը» «մի փոքր ավելի խորն է դիտարկում ստացված թվերը», ինչի շնորհիվ պարզ է դառնում, «որ այդ աճը միայն թղթի վրա է»: Պարզվում է, որ մայիսին ստացված թվերը պետք է համեմատել ոչ թե 2009-ի, «այլ նախորդ ամսվա հետ» և կստացվի, որ արդյունաբերության ոլորտւմ արձանագրվել է 6.3 տոկոս...նվազում: Այս եղանակով ավելի ու ավելի բացահայտելով խնդրի էությունը, հոդվածագիրը սույն պատեհ առիթով հիշեցնում է Ա.Վարուդակիսի արտահայտած այն միտքը, «թե Հայաստանում ստվերային տնտեսությունը 35-40 տոկոս է» և հանգում հետևյալ եզրակացության. «Եթե ՀԲ ներկայացուցիչն է այդպիսի բան ասում, նշանակում է ստվերը մեր երկրում անհամեմատ մեծ է»: Այս նույն առնչությամբ «Իրավունքի» Քերոբ Սարգսյանին մտատանջում է, թե «Ինչո՞ւ ՀԲ ներկայացուցիչը հիշեց ահռելի ստվերը»: Զերծ մնալով «ենթադրություններով ավելի հեռուն» գնալուց, հոդվածագիրը հույսը դնում է կոնկրետ փաստերի վրա, որոնք նրա կարծիքով «ամենամոտ ապագայում ի հայտ կգան»: Սկսելով «էլ ավելի օլիգարխիկ» վերնագրված հոդվածը, որը տեղ է գտել «Ստի վրա բռնացրել ենք» խորագրի ներքո, «Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյանը ընդունում է, որ «այս տարի փող, իրոք, շատ է հավաքվում, քան անցյալ տարի»: Բայց «փող էլ կա` փող էլ», նկատում է նա և մանրակրկիտ վերլուծության արդյունքում եզրակացնում, որ «բյուջեի համալրումն իրականացվում է ավելի փոքր բիզնեսի հաշվին»: Եվ վերջում` «տնտեսության օլիգարխացումը ու ֆեոդալականացումը խորանում է»:
Մամուլի ուշադրությունից չի վրիպել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքից ազատվելու դիմումը. «Հրաժարական է տվել» («Ժամանակ»), «ԲՀԿ-ն` կադրային խնդիրների առաջ» («168 ժամ»), «Հրաժարական է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը» («Նովոյե վրեմյա»): «Առավոտի» թղթակիցը Մխիթար Մնացականյանի հետ վերջին անգամ շփվել է անցած շաբաթ Գավառում, երբ նա դեռ նախարար էր և մասնակցում էր «Աշխատանքի տոնավաճառին»: Ներկայացնելով նրան ուղղված «խրթին» հարցերի մի մասը, հոդվածագիրը եզրակացնում է, որ նման տոնավաճառները դժվար թե լուծեն զբաղվածության հարցը, քանի որ մարզի պաշտոնական տվյալներով 8 հազար գործազուրկներին առաջարկվում է ընդամենը 10 տոկոս աշխատատեղ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ