Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 23 հունիսի 2010

Հրահանգի գործոնը կոալիցիայի պայմաններում

«Հայկական ժամանակը» կանխատեսում է, որ այսօրվա արտահերթ նիստում Ազգային ժողովը, ի թիվս այլ օրինագծերի, առաջին ընթերցմամբ կընդունի նաև օտարալեզու դպրոցների բացման նախագիծը: Եվ սա այն դեպքում, երբ կոալիցիոն գործընկերներից ԲՀԿ-ն «առայժմ» դեմ է արտահայտվում փաթեթին: Ըստ թերթի, երբ Գագիկ Ծառուկյանը օրերս տեղի ունեցած մի խորհրդակցության ժամանակ հիշեցրել է այս իրողությունը, նախագահ Սերժ Սարգսյանը, «քամահրանքը առանձնապես չթաքցնելով», ԲՀԿ-ին հրահանգել է այնպես անել, որ օրենքն անցնի «մեր ուզած ձևով և մեր ուզած ժամկետներում»: Ւսկ ԲՀԿ-ական Մխիթար Մնացականյանին սոցապ նախարարի պաշտոնը լքելու հրահանգ որևէ մեկը, նույնիսկ Գագիկ Ծառուկյանը, չի տվել: «Առավոտի» թղթակցի հարցերին պատասխանելիս նա շնորհակալություն է հայտնում ՀՀ նախագահին ու վարչապետին և «օգտագործելով առիթը», երախտագիտություն` ԲՀԿ-ին և նրա ղեկավարին: Պաշտոնաթողության պատճառը «աշխատանքից, դրա արդյունքներից իմ անբավարարվածության զգացումն է»-ասում է նախկին նախարարը: Եվ այլն: Ի դեպ, նույն թերթում և «Ժամանակում» արդեն շրջանառվում է Մխիթար Մնացականյանի հաջորդի անունը` Արթուր Գրիգորյան, ՎՊ 8-րդ վարչության պետ:
«Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյանի պնդմամբ «Հայաստանում կա երկու բյուջե` մեկը պետական, մյուսը` «սև»: Կառավարության վաղվա նիստում ընդունվելիք այն որոշումը, ըստ որի հաստատվելու է ընկերությունների ցանկը, որտեղ ՊԵԿ-ը պետք է ներկայացուցիչ նշանակի, նպատակ ունի ահա այդ «սև» բյուջեն ավելի լավ վերահսկելը», և ոչ մի այլ բան, հավատացնում է «Սև» բյուջեն համալրելիս» հոդվածի հեղինակը:
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն իր հերթին «Հայքի» ընթերցողին հավատացնում է, որ երկրի տնտեսության «նախաճգնաժամային» մակարդակը վերականգնված չէ», որ, օրինակ, բնակֆոնդի «պարզ վերարտադրության համար 400 տարի է պետք»: Հոդվածագիր Սարգիս Խաչատրյանին «շատ պարզ ու դիպուկ» են թվում ԿԲ նախկին նախագահի համեմատությունները, իսկ հոդվածն ընդհանուր առմամբ ձգտում է ապացուցել, որ «տնտեսական աճի մասին ԱՎԾ հրապարակած թվերը չեն կարող համոզիչ լինել»:
Համոզիչ կհամարե՞ն արդյոք «Կապիտալի» ընթերցողները ամերիկյան փորձագետների թվերն ու աղյուսակը, որոնց հիման վրա թերթը եզրակացրել է, որ «Հայաստանն ավելի կայուն է, քան նրա չորս հարևանները»: Սոցիալական, տնտեսական և քաղաքական 12 չափորոշիչների հիման վրա կազմված «ձախողված երկրների ինդեքսում Իրանը 32-րդն է, Վրաստանը` 33-րդը, Ադրբեջանը` 56-րդը, իսկ Թուրքիան` 85-րդը»: Ամենանպաստավոր դիրքում է Հայաստանը, որն զբաղեցրել է 101-րդ հորիզոնականը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ