Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 24 հունիսի 2010

Տնտեսության վերականգնման հեռանկարները և «Ժառանգության» ահազանգը

Այս տարվա առաջին հինգ ամիսներին արձանագրված տնտեսական աճի արագացման և տնտեսության կայունացման միտումների վերաբերյալ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի երեկվա ասուլիսը որոշակի արձագանք է գտել մամուլում: «Հայաստանի Հանրապետությունը» փոխանցել է «Արմենպրեսի» հրապարակումը` «Հայաստանն ունի լուրջ ֆինանսական ռեսուրսներ` ապագայում իրեն վստահ զգալու համար»: «Առավոտը» ներկայացրել է լրագրողներից մեկի կասկածը, թե «ԱՎԾ տվյալներն այնքան էլ հավատ չեն ներշնչում», նաև նախարարի անդրադարձը Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման հիմնախնդրին. «...պարտքը կառավարելի է. մտավախությունը, թե այն կմնա մեր երեխաներին, տեղին չէ. մեր պարտքը մենք փակելու ենք»: «Կապիտալը», ըստ ամենայնի լուսաբանելով ասուլիսը, կարևորել է տնտեսական զարգացման նոր փուլի մասին նախարարի հայտարարությունը: «Հայկական ժամանակին» դուր չեն եկել նախարարի մեկնաբանությունները տնտեսական աճի վերաբերյալ, ԱՎԾ արձանագրած ցուցանիշներն էլ թերթը համարել է ոչ արժանահավատ: Ըստ հոդվածագրի նաև պատահական չի եղել ասուլիսին Տիգրան Դավթյանի մասնակցությունը, որ «համարվում է վարչապետի կադրը» և «իր պարկեշտությամբ շահեկանորեն առանձնանում է մյուս նախարարներից»:
«Ազգը», «Հայքը», «Հայոց աշխարհը» և «Կապիտալը», անդրադառնալով ԿԲ պաշտոնական ներկայացուցիչ Վահե Վարդանյանի ասուլիսի մանրամասներին, համապատասխանաբար նշել են, որ ըստ ՀՀ ԿԲ տարածած հաղորդագրության տարվա առաջին 5 ամիսներին ակտիվացել է սպառողական վարկավորումը, «տարվա երկրորդ կեսին վարկավորման աճի տեմպերը կավելանան», «վարկային շուկան փորձում է վերականգնվել», զգացվում է նաև արտարժութային վարկավորման նվազման միտում և «ակնկալվում է, որ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր պորտֆելը կաճի 20-25 տոկոս»:
«Ժամանակի» հետ զրույցում ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նույնպես անդրադարձել է Հայաստանում 8.8 տոկոս տնտեսական աճի ցուցանիշներին և կարծիք հայտնել, որ տնտեսական կյանքի առկա «երևույթների հիմքում շատ ավելի լուրջ խնդիրներ կան», որ «մեր տիպի երկրներում» վիճակագրությունը «շատ հեռու է իրականությունն արտացոլելուց», որ «ՀՀ տնտեսության մեջ ընդհանրապես համարյա անհնար է օրինաչափություններ արձանագրել» և այլն:
«Առավոտը» գրել է պատասխանատվության մասին և կարծիք հայտնել, որ «Լեզվի» և «Հանրակրթության» մասին օրենքներում փոխոխություններ կատարելու «այս ամբողջ շիլան եփել է վարչապետ Տիգրան Սարգսյանը», որը իբր, ինչ-ինչ պատճառներով որոշել է «լավություն անել ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանին»:
«Կապիտալը» հիշատակել է «Ժառանգություն» կուսակցության հայտարարություն-ահազանգը, փորձելով պարզել, թե «ինչպես է անհետացել 495 միլիոն դրամը», որը, ըստ 2009թ. պետական բյուջեի կատարողականի, տրամադրվել է մարզային 15 դպրոցների վերանորոգման նպատակով:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ