Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 25 հունիսի 2010

«Դրսի» և «ներսի» փողերի տոկոսը

«Հակաճգնաժամային ծրագրերը հնարավորություն տվեցին նվազեցնելու ճգնաժամի բացասական հետևանքները»,- «Դե ֆակտո իրավունքը»-ին ասել է Գագիկ Մինասյանը և թղթակցի բազմաթիվ հարցերին պատասխանելու ընթացքում հիմնավորել իր տեսակետը: ԱԺ պատգամավորը նույնքան հաստատակամ է իր ֆուտբոլային նախասիրությամբ` «Բրազիլիա, Բրազիլիա, Բրազիլիա»:
ՀՀ ԱՎԾ հրապարակած ցուցանիշները «Իրավունքի» Քերոբ Սարգսյանին կրկին հիշեցրել են ոչ վաղ անցյալը` երկնիշ աճի «երազելի տարիները»: Հոդվածագիրը, չնայած վիճակագրական հնգամսյա ցուցանիշների արտաքին փայլին», դրանց հիմքում «մի շարք խութեր է» նկատում: Շինարարության վերականգնումը, հանքահումքային ճյուղի որոշիչ դերի պահպանումը արդյունաբերության ընդհանուր կառուցվածքում նմանվում է «արդեն իսկ տեսած սխալը կրկնելուն»:
«Պետական տուրքի մասին» օրենքի կառավարության առաջարկած փոփոխությունը «Առավոտի» Նելլի Բաբայանին ենթադրել է տալիս, որ «չենջերի» ու գրավատների «հերն անիծվելու է», բայց, Արա Նռանյանի կանխատեսմամբ` 2011թ. հունվարի 1-ից, քանի որ նախագիծը քննարկվելու է աշնանը:
Հանգամանորեն լուսաբանվում է «Միգրացիայի, դրամական փոխանցումների և սփյուռքի տնտեսական ու սոցիալական ազդեցության հարցեր» միջազգային համաժողովի աշխատանքը. «Սփյուռքը և միգրացիան` տնտեսական զարգացման միջոց» («Հայաստանի Հանրապետություն»), «Ինչպես ծախսել դրսից ստացած փողերը. կառավարությունն առաջարկում է ներդրումներ կատարել» («Կապիտալ»): Մեծ է եղել «Հայկական ժամանակի» ուրախությունը, երբ «գործող կառավարությունում վերջապես գտնվել են մարդիկ, ովքեր սկսել են բարձրաձայնել մասնավոր տրանսֆերտների» բացասական դերը: Չնայած դա «դժվար թե ազդեցություն ունենա մեր տնտեսության վրա»:
Իսկ «Հայքը» բացատրում է, թե «ինչ է ցանկանում անել վարչախումբը տրանսֆերտների հետ», որի «պարագլուխները չեն կարող հանգիստ քնել, երբ նրանց կողքով գալիս, անցնում են այդ գումարները»: Թերթի կարծիքով նրանք ցանկանում են աշխատել «50-50» տարբերակով, ճիշտ այնպես, ինչպես «գրպանում են» տաքսու վարորդին մեր տված հարյուր դրամի կեսը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ