Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 26 հունիսի 2010

«Ոչ կոնյակ է, ոչ բրենդի է, ոչ արբուն...»

Կանխելով «Կապիտալի» ընթերցողի «իսկ ի՞նչ է» հարցը, Հրանտ Բագրատյանն ասում է` «այս կոնյակը որ կա, հայկական կոնյակ է»: Եվ կառավարությունը «արբուն» բառը սահմանելով որպես բրենդիի ապրանքային անվանում, «գործազուրկ է դարձնելու հազարավոր հայ գյուղացիների»:
«Ճգնաժամի երկրորդ փուլը հավանական է», նույն թերթի թղթակցին ասում է Մանուկ Հերգնյանը. «Ռիսկի մեծագույն գործոնը այսօր Եվրոպայում է, հաջորդ ալիքը կարող է գալ Եվրոպայից»: «Ստվերը մեծանալու է», իր հերթին գուժում է «Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյանը` պարզ, հանրամատչելի բառերով շարադրելով իր տնտեսագիտական խորունկ մտքերը. «Որքան քիչ են հավաքվում հարկերը, այնքան մեծ է տնտեսության ստվերային մասը»: Թեման շարունակվում է, ահագնանում, հոդվածի վերջում հասնում վճիտ ձևակերպման` «Ստվերը Հայաստանում գնալով խորանում է և էլի է խորանալու: Դրան զուգահեռ ավելանալու են ստվերային տնտեսության «տերերի` մեր հայտնի օլիգարխների եկամուտները»:
«168 ժամ» թերթի լրագրող Բաբկեն Թունյանի ուշադրությունը գրավել է դրամի արժևորման իրողությունը: Նա ընթերցողին ներկայացնում է դրա երկու գործոնները` «տրանսֆերտները և արտաքին առևտուրը»: Հոդվածագրի դիտարկմամբ այդ գործընթացը «ամենևին չի տեղավորվում» տնտեսության դիվերսիֆիկացման, արդյունաբերության խթանման խոսակցությունների «տրամաբանության մեջ»:
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի ասուլիսը բավական հանգամանորեն է լուսաբանվել: «Պետական գերատեսչություններում ներքին աուդիտը կայացած չէ, դրա համար էլ խախտումները ոչ թե կանխվում, այլ ձնագնդիի պես մեծանում են»,- արձանագրում է «Հայաստանի Հանրապետությունը»: «Հայոց աշխարհը» հակիրճ ներկայացնում է, թե «ինչ է բացահայտել վարչապետի վերահսկողականը», «Կապիտալը»` թե «վերահսկողները շատ են, բայց կոռուպցիան իրեն վատ չի զգում»: «Առավոտի» թղթակիցը, տեղեկանալով, որ «վարչապետի վերահսկողական ծառայությունն անուններ չի հրապարակում, բիզնեսմեն պաշտոնյաներով չի զբաղվում, դատախազություն գործ չի ուղարկում», հարցնում է` «բա ի՞նչ է անում»:
«Գոլոս Արմենիի» Արա Մելիքսեթյանը 24 խոշոր ընկերություններում ՊԵԿ ներկայացուցիչներ նշանակելու կառավարության որոշման առիթով գրում է, որ «ըստ էության հրապարակվել է «սև ցուցակը» այն ընկերությունների, որոնց պետությունը կասկածում է հարկերը թաքցնելու համար, այսինքն` հանցագործության»: Հոդվածագրի կարծիքով կառավարությունը դրանով իսկ սկզբունքային սխալ է թույլ տվել, ավելի ճիշտ` խախտել է հարկային գործակալի ինստիտուտը կանոնակարգող իրավական նորմերը: Մեկ այլ հոդվածում թերթը «դիտավորյալ վնասարարություն» է համարում սողանքի հետևանքով ավտոճանապարհները բազմակի նորոգելու պրակտիկան, որը լայնորեն օգտագործվում է մեզանում, մինչդեռ արդեն 30 տարի է, ինչ հայտնի են սողանքի դեմ պայքարի եղանակները: Թերթի հոդվածագիր Սարգիս Ղանթարջյանն էլ, բացասական օրինակներ բերելով իրեն լավ ծանոթ արտոնագրման ասպարեզից, հերթական անգամ հարց է տալիս` «Հայ չինովնիկները ե՞րբ կսկսեն արձագանքել մամուլի ելույթներին»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ