Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 30 հունիսի 2010

Նույնիսկ մեր աճը «որակական չէ»

«Հայաստանի Հանրապետությունը» նշել է ՀՀ նախագահի ծննդյան 56-ամյակը, միացել նրան հասցեագրված ու հասցեագրվող շնորհավորանքներին, մաղթել քաղաքական հաստատակամություն և երկարակեցություն:
Մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Առավոտը», տեղեկացնում են, որ «Քոչարյանի գործը հասավ Հաագա»: «Միայն հայցի տեքստը բաղկացած է 280 էջից, դրան կցված փաստաթղթերը կազմում են ավելի քան 4 հազար 500 էջ, կան մեծ քանակությամբ տեսաձայնագրություններ, վկայություններ և այլն»: Հայցը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին, ինչպես նաև Երևանի կենտրոնի բնակիչների բռնի տեղահանման փաստերին: Այդ փաստերը, «Ժամանակի» դիտարկմամբ, կրկնվում են ամբողջ հանրապետությունում, և դա այն օրից, երբ «Նարեկ Սարգսյանին դարձրին ՀՀ գլխավոր ճարտարապետ»: Այնուհետև հոդվածագիր Էլմիրա Մարտիրոսյանը ձեռնամուխ է լինում կառավարության վաղվա նիստի օրակարգի հարցերի քննությանը՝ սոցիալական բնակարանների համալիր, երիտասարդ գիտնականներին բնակարանով ապահովելու ծրագիր: Այս ամենն, իհարկե, թերթին դուր չի գալիս, քանի որ «կառուցապատումն այս անգամ արվելու է սոցիալական անապահովների անվան տակ», և ներդրում կատարող «ընտրյալ կազմակերպությունն այս անգամ գումարները չի սառեցնի», իսկ երիտասարդ գիտնականների բնակարանային ծրագիրը, որն իրագործվելու է ՀՀ նախագահի «դաբրոյով», ընդամենը «երիտասարդներին իր կողմը գրավելու ժեստ է»: Ի դեպ, այդ հարցերը նիստի օրակարգից հանվել են:
Մեկ այլ հոդվածում «Ժամանակը» հարց է տալիս, թե «ինչո՞ւ են հարկային լրտեսներ ուղարկվում ընդամենը 24 ձեռնարկություն»: «Այստեղ գործ ունենք խտրական վերաբերմունքի հետ»,- նշում է Արա Սարդարյանը և հավելում. «Դատելով ցանկից՝ կառավարությունն ամենաշատը չի վստահում սիգարետների բիզնեսին, որի բոլոր խոշոր ներկայացուցիչներն էլ հայտնվել են այնտեղ»:
«Հայքը» կրկին անդրադառնում է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցին, որտեղ ավարտվել են ծածկման աշխատանքները և հույս հայտնում, որ «տեղափոխման և ոչնչացման աշխատանքները ժամանակին կարվեն և այս անգամ կառավարությունը չի արթնանա միայն լրագրողների և հ/կ-ների ահազանգերից հետո»:
Տեղեկացնելով, որ ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին տրամադրվելիք վարկային ծրագիրը, «Հայկական ժամանակը» մեջբերում է Մուրիլո Պորտուգալի այն միտքը, թե «փոխարժեքի ճկունությունը կմնա ծրագրի անկյունաքարը»: Սա, ըստ թերթի, վկայում է, որ «Հայաստանում առնվազն առաջիկա երեք տարիների ընթացքում ՀՀ ԿԲ-ն արտարժութային ինտերվենցիայով չի փորձի «կայուն» պահել դրամի փոխարժեքը»: «Իսկ առայժմ գնաճի ռեկորդակիր ենք ԱՊՀ-ում», - գրում է «ՀԺ»-ն, չնայած դրամի շարունակվող արժեվորման արդյունքը գնանկումը պետք է լիներ: Այդ ամենի պատճառը «Կապիտալի» էջերում բացատրում է Արծվիկ Մինասյանը. «Հայտարարվող թվային ցուցանիշները և իրական կյանքն իրար հետ առնչություն չունեն»,- ասում է նա և հավելում. «...մեր տնտեսական աճն այնքան անորակ է, որ չի ազդում նույնիսկ աշխատող մարդկանց կենսամակարդակի վրա»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ