Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 1 հուլիսի 2010

Տնտեսական ցուցանիշների աճը չի փարատում մտահոգությունները

«Կապիտալը» հետևել է ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի երեկվա նիստի ընթացքին ու նշել, որ տուգանվել են ապրանքներին նմանակող մի քանի ընկերություններ, սակայն դրանք գրանցող պետական կառույցը մնացել է անպատիժ: «Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյանը, անդրադառնալով թեմային, հարցով դիմել է հանձնաժողովի նախագահին, թե գլոբալ իմաստով հանձնաժողովը արդյո՞ք անիմաստ կառույց չէ (նկատի ունենալով վերջինիս մեկնաբանությունը կազմակերպության «սահմանափակ լիազորությունների վերաբերյալ»): Մի այլ հրապարակման մեջ թերթը «իշխանական իր աղբյուրները» հիշատակելով տեղեկացրել է, թե իբր կառավարությունում «Ծառուկյանի դեմ 14 մլրդ-ի գործ», «պապկա է սարքվել», իսկ ԱԺ նախագահի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը «իր մոտ է հրավիրել Արարատի ՀՀԿ-ական մարզպետ Վարդգես Հովակիմյանին և առաջարկել հրաժարական տալ»:
«168 ժամը» փոխանցել է քաղաքական տարբեր ճամբարներում գտնվող տնտեսագետների (Բ.Ասատրյան, Գ.Մինասյան, Ա.Մինասյան) տեսակետները, թերթի բնութագրմամբ` տնտեսության «լայնահեն աճի» և մնացած բաների մասին» («կառավարությունը հպարտությամբ խոսում է տնտեսական ցուցանիշների մասին», «կառավարության գործունեությունից ամենից շատ ոգևորվում են հատկապես միջազգային կառույցները» և այլն): Երկու այլ հրապարակումներում պարբերականը նախ կարծիք է հայտնել, որ մասնավորապես մայրաքաղաքում աստիճանաբար «մեր երեխաները տոտալ ներքաշվել են խաղերի ու խաղատների ոլորտ», ապա ներկայացրել վերջին շրջանում տնտեսության վերելքի վերաբերյալ խոշոր գործարարների հավաստիացումները, ինչպես նաև միջին ձեռնարկություն համարվող մի ընկերության տնօրենի դժգոհությունը, թե ներկայիս «հարկային-մաքսային քաղաքականության պայմաններում տնտեսական աճի մասին իմաստ չունի խոսել», «կա շրջանառության աճ, բայց շահույթ չկա», «մեր շահույթը կերավ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009-ի մարտի 2-ին, երբ որ դրամը մի օրում արժեզրկեց»:
«Ազգ»-ը ՀԴՄ կտրոնները համարել է «ևս մեկ տառապանքի ուղի», նշել է, թե այս ոլորտում գործում է «ամեն ինչ ի վնաս սպառողի սկզբունքը», ապա համապատասխան հարցերով դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանին»: «Հայոց աշխարհը» նկատել է, որ չնայած պետական բյուջեի եկամուտների հավաքումը այս տարի բարելավվել է, այդուհանդերձ կառավարությունը չի շտապում դրան համահունչ ավելացնել նաև ծախսերը, ինչը ըստ հոդվածագրի նշանակում է, որ գնաճի հետ կապված «դեռևս որոշակի մտահոգություններ կան»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ