Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 3 հուլիսի 2010

Գործարարների լավատեսությունը և դրամի արժևորման գնահատականները

«168 ժամը» անդրադարձել է արդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներին և ոչ մի լուսավոր կետ չի նշմարել: Հրապարակման հեղինակը միաժամանակ քննարկման թեմա է դարձրել Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգի իրականացման հարցերը և նշել, թե այս ասպարեզում դրական արդյունքներ չկան. ընդամենը «ունենք գեղեցիկ հայեցակարգեր և պուպուշ նպատակներ»: «Կապիտալը» գրել է, որ «ճգնաժամը դիվերսիֆիկացրել է Հայաստանի շինարարության ոլորտը», այն «պետբյուջեի և վարկային ծրագրերի հաշվին աշխուժացել է», սակայն «բնակչությունն առայժմ չի շտապում ակտիվ շինարարություն իրականացնել»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է սփյուռքահայ գործարար Նուբար Աֆեյանի հետ զրույցը:
«Գործարարներն ավելի լավատես են, քան սպառողնե՞րը», հարցրել է «Ազգը»` հրապարակելով ԿԲ ուսումնասիրությամբ հաշվարկված բաղադրյալ տնտեսական ինդեքսները: Թերթի մի այլ տեղեկատվություն ներկայացրել է Մարկետինգի հայկական ասոցիացիայի հրապարակած զեկույցի մեկնաբանությունը, ըստ որի հասարակության 33 տոկոսը անվստահ վերաբերմունք ունի իշխանության հանդեպ, և մասնավորապես հարցվածների 12 տոկոսի կարծիքով «կառավարությունը խեղաթյուրում է տեղեկատվությունը, քանի որ արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականություն ունի»:
«Ժամանակը» գրել է, որ Դիլիջանում «ֆինանսական կենտրոն կառուցելու «վարչապետի բարի մտադրություններին» այդ քաղաքում «չեն հավատում», իսկ օտարալեզու դպրոցների, մասնավորապես «Ռուբեն Վարդանյանի բիզնես-դպրոցի բացմանը դեմ են»: Մի այլ հրապարակման մեջ թերթը հարցրել է, թե «դեռ որքան կշարունակվի դրամի արժևորումը» և նկատել, թե իրականում այն իր դրական հետևանքները չի ունենա, «կապված մենաշնորհային տնտեսության, մոնոպոլ գներ սահմանելու և մրցակցության բացակայության հետ», մինչդեռ «բացասական դերը խաղում է»:
«Հայոց աշխարհը» գրել է, որ բարձր տնտեսական աճին զուգահեռ շոշափելիորեն ավելացել են հարկային մուտքերը, սակայն նաև հավելել, որ դա տեղի է ունենում «փոքր ու միջին բիզնեսի հաշվին»:
«Առավոտը» տեղեկացրել է, որ Կապան քաղաքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել և որոշել դիմել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը` խնդրելով կրկին անդրադառնալ ուրանի հանքավայրի շահագործման ծրագրերին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ