Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 6 հուլիսի 2010

Հավի ձվի խնդիրը

Այս ապրանքատեսակի էժանանալը, ըստ «Հայկական ժամանակի», նկատել է նաև ՏՄՊՊ հանձնաժողովը և մտադիր է մի շարք տնտեսվարողների նկատմամբ վարչական վարույթ հարուցել: Մինչդեռ ձվի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները ժխտում են դեմփինգի երևույթը և խնդիրը բացատրում առաջարկի կտրուկ մեծացմամբ և արտահանման փաստացի անհնարինությամբ: Այս հանգամանքը Հայկ Գևորգյանին դրդում է հարցնել. «Բա ո՞ւր է պետությունը, բա ո՞ւր են այն ճոռոմ-ճոռոմ հայտարարությունները` արտահանմանը միտված տնտեսության մասին» և եզրակացնել. «... սա այն դեպքն է, երբ միջազգային տարբեր կենտրոններ դառնալու մասին հեքիաթներ պատմող մեր պաշտոնյաներն ունակ չեն որևէ հաջողություն արձանագրելու»: Ձվի գերարտադրության պատճառը դեմփինգը համարելուն է հակված նաև «Հայոց աշխարհը», բայց Վասակ Թարփոշյանի հոդվածն ավելի ընդգրկուն է. «Գնաճը մեղմանում է, սակայն ոչ նախորդ տարվա համեմատ»: «Իրավունքի» Քերոբ Սարգսյանը բնավ համաձայն չէ այս ձևակերպմանը, ընդհակառակը, նրա կարծիքով մեր երկիրը «աշխարհում առաջատար է հենց թանկացումների գծով»:
«Կապիտալի» նախորդ համարներից մեկում հանդես եկած Արծվիկ Մինասյանի մի շարք պնդումները հիմնազուրկ է համարում փոխնախարար Վարդան Արամյանը: Նա, մասնավորապես, «աբսուրդ» է անվանում տնտեսական աճը միջազգային գների աճով պայմանավորելը և պարզաբանում հանրությանը հետաքրքրող այլ հարցեր ևս: Նույն թերթը վերլուծում է «արտոնյալ վարկերի պերճանքն ու թշվառությունը» և բացատրում, թե որքանով է վտանգավոր արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը:
Որոշ լրատվամիջոցների այն կասկածը, թե նոտարական գրասենյակներում առկա են կոռուպցիոն երևույթներ, չի փարատվել անգամ Մարիամ Գաբոյանի և նախարար Գևորգ Դանիելյանի համապատասխան հայտարարություններից հետո: «Ազգն» առաջարկում է «ընդամենը երկու-երեք խնդիր կարգավորելու ճանապարհով հասնել համակարգի արդյունավետ գործունեությանը, քանի որ «իրականությունը հերքելով այն չի դադարի գոյություն ունենալուց»:
«Առավոտի» հաստատակամությունը հաջողությամբ է պսակվել, թերթն ստացել է մի քանի գերատեսչությունների ուղղած իր հարցման միայն մեկ պատասխան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից: Խոսքը վերաբերում է «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով ՀՀ նախարարություններում մշակված 2010թ. տնտեսական աճ և զարգացում ապահովող ծրագրերին»: Նախարարության գրավոր պատասխանը մանրամասնորեն ներկայացվել է թերթում: «Առավոտը» փոխանցել է Թաիլանդի «Ռեգենտների դպրոցի» ռեկտորի այն պնդումը, թե իրենք առաջիկա 5-10 տարիներին «մտադիր չեն Հայաստանում բացել միջազգային դպրոց», թե ՀՀ վարչապետի հետ ինքն անցյալ տարի ընդամենը «շատ հաճելի» քննարկում է ունեցել, «բայց ժամանակի ընտրությունը պետք է ճիշտ կատարվի»: Հարցազրույցը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ