Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 8 հուլիսի 2010

Կենսաթոշակային բարեփոխումների գույները

Լրատվամիջոցների զգալի մասն անդրադարձել է օրերս Վրաստանի պառլամենտում ընդունված օրինագծին, ըստ որի երկրի տարածքով անցնող և դեպի Հայաստան եկող գազատարը հանվել է երկրի ռազմավարական և օտարման ոչ ենթակա օբյեկտների ցանկից: «Առավոտը» գրել է, որ «Վրաստանը կվաճառի գազատարը», «Կապիտալը» հավելել, թե գազամուղը «կարող է հայտնվել Բաքվի ձեռքում», ուստի «Հյուսիս-հարավ» գազամուղի հնարավոր վաճառքը նախևառաջ պետք է մտահոգի Հայաստանին, քանի որ նոր սեփականատերը կարող է «վերանայել տարանցման պայմանները»: «Առավոտի» երկու այլ հրապարակումներ ներկայացրել են Դիլիջան քաղաքում շարունակվող ճանապարհային փլուզումների հիմնախնդիրը («Նախագահի այցին ընդառաջ»), ԱԺ անկախ պատգամավոր Լ.Խաչատրյանի լրջագույն մտահոգությունը ջրային պաշարների նպատակային օգտագործման ու կառավարման բացակայության առումով և հորդորը լրագրողներին. «Հերիք չի՞ մնաք եվրոպացիների ... ֆիլտրերի տակ... որ շեղում են առօրյա մեր հոգսերը լուծելու ճանապարհից: Ընկել ենք...սուտ բաների հետևից, երբ ունենք ամենօրյա աշխատանքի և դրանց օպերատիվ լուծման խնդիրներ» («Ապագան ջրադոլարներինն է»):
«168 ժամը» «քննության է առել» գործազրկության մակարդակի կրճատման թեմայով ֆինանսների փոխնախարար Վ.Արամյանի օրերս կատարած մեկնաբանությունը («գործազրկության նվազումը պայմանավորված է հակաճգնաժամային միջոցառումների իրականացմամբ»), ապա ներկայացրել սեփական եզրակացությունը, թե այդ միջոցառումների «արդյունքը եղել է այն, որ բարելավվել են ցուցանիշները»:
«Գոլոս Արմենիին» հերթական անգամ անդրադարձել է վերջին շրջանում արձանագրված տնտեսական ցուցանիշներին, «Հայկական ժամանակը» փորձել համոզել, որ անցած տարի հանքահումքային, ասել է թե` երկրի «տնտեսության հետ մեծ հաշվով կապ չունեցող» ապրանքների արտահանումը կազմել է ընդհանուր արտահանման ծավալի կեսից ավելին, ինչը նշանակում է, թե «մեր տնտեսության` արտահանմանը միտված լինելն ընդամենը բարի ցանկություն է»:
«Հայքը» գրել է, թե «քանի դեռ մեր երկրում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում Ռ.Զոհրաբյանի, Գ.Սահակյանի և Հ.Աբրահամյանի նմանները», մեր երկրում առաջընթաց չի լինի, «որքան էլ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստերը վերածի դասախոսությունների»:
«Հայոց աշխարհը» փորձել է ընթերցողներին ներկայացնել կենսաթոշակային բարեփոխումների «լույսն ու ստվերը»: Հոդվածագիրը դրական է համարել, որ համակարգի ներդրմամբ լուծվում են տնտեսական ու սոցիալական խնդիրներ, ձևավորվում է «երկարաժամկետ և էժան փողերի ինստիտուտը», սակայն նաև մտահոգություն է հայտնել, որ «պետությունը պատրաստվում է» իր վրա պատասխանատվություն վերցնել և երաշխավորել կուտակված գումարների փոխհատուցումը հնարավոր կորուստների դեպքում:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ