Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 9 հուլիսի 2010

«Մեղքը լալով, պարտքը` տալով»

«Հայքի» կարծիքով երկրում «մոլեգնող արտագաղթը» կանխելու համար «Արի տուն» ծախսատար ծրագրի փոխարեն ավելի լավ է իրականացվի «Մնա տանը» ծրագիրը:
Տպագիր լրատվամիջոցները մեծ ուշադրություն են դարձնում կառավարության երեկվա նիստի որոշումների լուսաբանմանը. «Պարտքեր» («Հայք»), «Ինչպես է Հայաստանը մարելու իր պարտքերը» («Հայոց աշխարհ»), «Հայաստանի արտաքին պարտքը կանցնի 4 մլրդ դոլարից. կառավարությունը շարունակելու է մեծացնել նաև ներքին պարտքը» («Կապիտալ»), «Արտաքին փոխառումները կնվազեցվեն» («Առավոտ»): Պարտքի կառավարման ծրագրի ընդունումը «Հայկական ժամանակը» համարում է շփոթության նշան` «... էս ի՞նչ են խառնվել իրար», մանավանդ, որ տեքստում օգտագործվում է «անվճարունակություն (դեֆոլտ)» բառը:
Նիստի մյուս թեմաներից մի քանիսը նույնպես մամուլի հետաքրքրությունն են հարուցել. «Ներկրում ենք շատ, արտադրում` քիչ» («Առավոտ»), «Էլիտար կլինի նաև հացը. Ստավրոպոլի ցորենը գալիս է Հայաստան», «ԿԲ-ն ռուսական վարկից ևս 5 մլրդ դրամ է ստանում» («Կապիտալ»):
«Առավոտի» գլխավոր խմբագիրը ընթերցողին հանրամատչելի բացատրում է «շուկայական հարաբերությունների իմաստը» և այն, թե ինչու այդ օրինաչափությունները կիրառելի չեն Հայաստանում: Ինչպես ասում են` խոսքից խոսք է բացվում, և հոդվածագիրը վերհիշում է վարչապետի` օլիգոպոլիաների գործունեությունը բնութագրող մտքերը և հարց տալիս` «Ի դեպ, ինչպե՞ս է ընթանում օլիգոպոլիաների դեմ պայքարը: Վերջերս դրա մասին ձեն-ձուն չկա»:
Դրա փոխարեն հրատապ է մնում հավի ձվի թեման: «Դելովոյ էքսպրեսը» տպագրել է հայտնի գործարար Գեղամ Ջանվելյանի պարզաբանումը խնդրո առարկայի վերաբերյալ և Էդուարդ Նաղդալյանի մեկնաբանությունը` «Հայաստանում ստեղծվել է գերարտադրության դասական ճգնաժամ»: Նշվում են այն հաղթահարելու ուղիները:
Օրերս Կոտայքի մարզի Քասախ գյուղում շահագործման հանձնված բազմաբնակարան սոցիալական շենքի հավանական բնակիչների հոգսերն է արծարծում «Ռեսպուբլիկա Արմենիան» «Մարդասիրության նմանակում» հոդվածում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ