Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 10 հուլիսի 2010

Կենսաթոշակային բարեփոխումները և անվտանգության գոտիները

«Հայոց աշխարհը» նկատել է, որ ընդամենը մեկ օրվա տարբերությամբ բորսայական առևտրի ընթացքում դոլարն արժեզրկվել է գրեթե չորս նիշով, հիշատակել, որ առհասարակ փոխարժեքները շատ բանով կապված են ԿԲ վարած դրամավարկային քաղաքականության հետ և եզրակացրել` «դոլարը կրկին արժեզրկում են»: «Առավոտը» (նաև «Հայքը») անդրադարձել է երեկ կազմակերպված ասուլիսում ԱՎԾ աշխատակից Գուրգեն Մարտիրոսյանի բացատրությանը, թե որքանով են հավաստի գնաճի վերաբերյալ պաշտոնական հրապարակումները, նաև հավելել, որ բանախոսը հիմնավորված չի համարում մայիս ամսից սկսած դրամի արժևորման և ներկրվող ապրանքների գների թանկացման մասին տնտեսագետների գնահատականները: Մի այլ հրապարակման մեջ թերթը մտահոգություն է հայտնել, որ «անվտանգության գոտիները հանրապետությունով մեկ խախտվում են», սակայն ոչ ոք դրան «լուրջ չի վերաբերվում», թեև «գյուղապետից մինչև վարչապետ` պատասխանատու են»:
«Կապիտալը», անդրադառնալով ապրանքների շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ ԱՎԾ պաշտոնյայի մեկնաբանությանը, նկատել է, թե ըստ վիճակագիրների «միրգն այս տարի ավելի էժան է»: Թերթը մի այլ հրապարակման մեջ ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացման վերաբերյալ ՀՅԴ-ական խորհրդարանական Արա Նռանյանի տեսակետները և նրա կողմից դիտարկված տարբեր, այդ թվում կոռուպցիոն, ռիսկերը:
«Հայաստանի Հանրապետությունը» տեղեկացրել է, որ ՀԴՄ կտրոններով բոնուսի կարգում մտցվել են փոփոխություններ, ըստ որոնց բոնուսի հաշվարկի արդյունքում քաղաքացին նախկին 2.5%-ի փոխարեն այժմ կստանա ընդամենը 1%, նաև հավելել, որ ժամանակը ցույց կտա, թե «մեկ տոկոսի համար քանի քաղաքացի ՀԴՄ կտրոն կպահանջի»:
«Ազգը» ներկայացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ, որտեղ կառուցվում է Մարմարիկի ջրամբարը և որի գործարկումը հնարավորություն կտա նաև առավել հստակ կարգավորել Սևանա լճից օգտագործվող ջրի ռեժիմը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ