Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 13 հուլիսի 2010

Ուղիղ և անուղղակի խոսքեր

«Ստվերն օրինականացնում են», հայտարարում է «Հայքը»` անդրադառնալով անվճար բուժօգնության և համավճարի թեմաներին: Նույն թերթի տեղեկացմամբ դատելով կառավարության պաշտոնական կայքում զետեղված վարչապետի որոշումներով «դժվար չէ կռահել, որ պետբյուջեից կամ պետական հիմնարկների բյուջեներից կլորիկ գումարներ են դուրս գրվել» պաշտոնյաների գործուղումների համար: Անգամ 2009թ. «մի քանի ամիսների գործուղումներին ծանոթանալով» թղթակիցն հասկացել է, որ «պետական պաշտոնյաներին ճգնաժամը բոլորովին էլ չէր վախեցրել»: Ընդարձակ հոդվածի մեծ մասը ասվածի ապացույցն է կոնկրետ փաստերով:
Պակաս հարուստ չէ «Իրավունքի» տնտեսական նյութերի հատվածը: «Ինչո՞ւ են Հայաստանում մոնոպոլիստներն ուժեղ» վերնագրի ներքո զետեղված է ՏՄՊ հանձնաժողովի նախագահի հարցազրույցը, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած գրավոր պատասխանը Քերոբ Սարգսյանին դրդել է գրել «Բյուջեն ապահովվում է, բայց ի՞նչ գնով» հոդվածի երկրորդ մասը, ինչը հիմք է տալիս չբացառելու, որ հոդվածը կարող է աստիճանաբար վերածվել հոդվածաշարի:
«Առավոտը» նկարագրում է, թե ֆինանսների նախարարությունն ինչպե՞ս է տնտեսական աճ և զարգացում ապահովելու 2010թ.` իր ստացած տպավորությունը ձևակերպելով իբրև «Մշակումների և կանոնակարգումների շքերթ»:
«Գոլոս Արմենիին» նույնպես հիշատակում է ֆինանսների նախարարությունը` հանձին նախարարի, որը կառավարության վերջին նիստում ՕԵԿ-ական պատգամավորների «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» օրենքի նախագիծն «աբսուրդ» է անվանել: «Տիգրան Դավթյանի հետ դժվար է չհամաձայնել», նշում է Արա Մելիքսեթյանը և պարզաբանելով խնդիրը, հանգում այն եզրակացության, որ օրենսդրական նախձեռնության նպատակը ՕԵԿ-ի «փիառն» է եղել: Թերթը յուրովի է մասնակցում կենսաթոշակային բարեփոխման օրախնդիր թեմային` զար¬մանք արտահայտելով, որ եթե կուտակային համակարգն այնքան անթերի է, որքան ներկայացնում են փոխնախարարները, ապա ինչո՞ւ չի ներդրվել 10 տարի առաջ: Թերթի մեկ այլ թղթակից` Աշոտ Արամյանը, իր «կասկածների խորանարդ մետրերն ու հուսո կիլովատներն» է փոխանցում «Երկնագույն ֆոնի «սպիտակ բծերը» հոդվածում, որը նվիրված է մեր երկրի էներգետիկ անվտանգության խնդրին: Ռուբեն Գրձելյանն իր հերթին դիտարկում է տնտեսության անցած ամիսների աճը` գտնելով, որ այն դրական երևույթ է, բայց չի պարունակում անհրաժեշտ որակ, որն «ունակ լիներ մեզ և մեր տնտեսությունը զերծ պահել բացասական ազդեցություններից»:
«Հայոց աշխարհը» փոխանցում է «Էկոլուր» ՀԿ-ի ահազանգը, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներին սպառնացող ոռոգման ջրից զրկվելու վտանգին, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ստացված պատասխանին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ