Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 14 հուլիսի 2010

Մեկնաբանություններ անտանելի շոգի պայմաններում

«Անտանելի շոգը» Լիզա Ճաղարյանին հարկադրել է «Հայկական ժամանակում» տպագրել իր «արևահարված մտքերը»: Օրինակ` այս մեկը. «Նմանապես մեծ ապագա է սպասվում Տիգրան Սարգսյանին, Արմեն Աշոտյանին, բոլոր հանրապետականներին, բարգավաճականներին ու ախքերին, ...որոնք նպաստեցին, որ ՀՀ պետական լեզվի օրենքը փոխվի` ՌԴ-ին «անձնական ծառայություններ» մատուցելու «ազնիվ մղումով»:
«Հանրապետականների և բարգավաճականների» ներկայացուցիչները «Կապիտալի» խնդրանքով արձագանքում են Հրանտ Բագրատյանի երեկվա հարցազրույցին, որը հրապարակել էր «Լրագիրը»: Վարդան Բոստանջյանը կարծում է, որ «ընդհանուր առմամբ Բագրատյանը ճիշտ է» և հավելում` «Բագրատյանը լավ տնտեսագետ է, բայց նա իր հայացքներով ընդդիմախոս է, ընդդիմադիր է: Եվ բոլոր պարագաներում քաղաքական ուժերի պայքարի ընթացքում որոշ դեպքերում ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմադիրները կարող են իրականության հետ քիչ առնչություն ունեցող սցենարներ ներկայացնել»: Գագիկ Մինասյանը կարճ է կապում. «Չեմ ուզում մեկնաբանել, Հրանտ Բագրատյանի ասածները վաղուց արդեն մեկնաբանելի չեն»: Իսկ ահա նույն թերթի կայքում ՆԿ կեղծանունով ներկայացած «մի ընթերցող ուշագրավ մեկնաբանություն է արել» Արա Նռանյանի` կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած «սուր քննադատությանը»: Այդ ընթերցողը տպավորություն է ստացել, որ «ՀՅԴ կուսակցության հարգարժան ներկայացուցիչը» ելնում է միայն «ռադիկալ սոցիալիստի» դիրքերից և իր հերթին հերքել է Նռանյանի բոլոր մտքերը: «Կապիտալն» անդրադարձել է նաև դրամի արժևորմանը և կանխատեսել, որ այդ երևույթը մեզ կուղեկցի «առնվազն մինչև սեպտեմբեր»:
«Առավոտը» Արմավիրի մարզպետարանից տեղեկացել է, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դժգոհ է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ներտնտեսային ջրանցքների նորոգման ընթացքից և այդ թեմայով զրուցել է Արա Հովսեփյանի հետ: Թերթը հիշեցնում է, որ ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, իսկ կառավարման խորհրդում կա 5 նախարար: Նույն թերթը նկարագրել է մեկ այլ մարզպետի` Աշոտ Գիզիրյանի այցը Մարալիկ և փոխանցել այլ պաշտոնյաների հասցեին նրա հնչեցրած «շշպռոցը»: Նաև տեղեկանում ենք, որ Շիրակի մարզպետը վարչապետի հետ բանակցել է, որպեսզի Մարալիկի հիվանդանոցի նորոգման ֆինանսավորումը մտցվի 2011թ. պետբյուջե: Նույն թերթը փոխանցում է Վահրամ Թաթիկյանի վկայությունը, թե «Իջևանի շրջանի արևմտյան հատվածում` Առաքելոց վանքի և Կիրանց գետի ավազանի շրջակայքում շարունակվում է անխնա կերպով ոչնչացվել անտառը», իսկ «Հայոց աշխարհը»` Կարինե Դանիելյանի տագնապը, թե «ծառասպանության հետևանքով» Երևանի կենտրոնը վերածվել է աղետի գոտու:
«Կապիտալն» արտատպել է Թերթում տեղադրված Լյուդմիլա Սարգսյանի երեկվա մամուլի ասուլիսի ամփոփագիրը: ՍԴՀԿ ատենապետուհին, պատասխանելով լրագրողների հարցերից մեկին, ժխտում է, որ ինքը հանդիպում է ունեցել վարչապետի հետ, սակայն «այլ, շատ լուրջ մարդիկ», իրեն համոզել են, որ լավ կլիներ, եթե «ազգային այսպիսի մայր կուսակցությունը գար իշխանական դաշտ»: Լյուդմիլա Սարգսյանը մերժելով մերժել է այդ առաջարկը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ